Համացանց 10:00 17/12/2024 Աշխարհում

Ադելի երգն ամբողջ աշխարհում արգելվել է

Բրազիլիայի դատարանն որոշում է կայացրել բրիտանացի փոփ երգչուհի Ադելի «Million Years Ago» երգն ամբողջ աշխարհում վաճառքից հանելու մասին, այդ թվում՝ երաժշտական հոսքային ծառայություններից։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Նախնական դատական ակտով պահանջվում է Sony-ից և Universal-ից «անհապաղ դադարեցնել «Million Years Ago» երգի օգտագործումը, վերարտադրումը, խմբագրումը, տարածումը կամ առևտրայնացումը ցանկացած միջոցներով ամբողջ աշխարհում»:

Որոշումն ընդունվել է կոմպոզիտոր Տոնինյո Գերաեսի կողմից ներկայացված գրագողության մասին հայցի հիման վրա: Նա մեղադրել է բրիտանացի արտիստին Մարտինյո դա Վիլայի 1996 թվականի «Mulheres» ստեղծագործությունը կրկնօրինակելու մեջ, որի համար նա գրել է երաժշտությունը։ Բացի արգելքից, կոմպոզիտորը  $160 հազար փոխհատուցում է պահանջել Ադելից, պրոդյուսերից և ձայնագրման մի քանի ընկերություններից, այդ թվում՝ Sony-ից և Universal-ից։

The Guardian-ի հաղորդմամբ, Sony-ի և Universal-ի դուստր ձեռնարկություններին սպառնում է 8000 դոլար տուգանք «անհամապատասխանության յուրաքանչյուր ակտի համար»: Այնուամենայնիվ, երաժշտական ընկերությունները դեռ կարող են բողոքարկել որոշումը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}