Տնտեսություն 17:06 17/12/2024 Հայաստան

Անհուսալի վարկառուների աջակցության ծրագիր. պոպուլիստական քայլ, թե՞ տնտեսական անհրաժեշտություն. Աղասի Թավադյան

Տնտեսագետ Աղասի Թավադյանն անդրադարձել է 2024թ․ դեկտեմբերի 12-ին Կառավարության ընդունած որոշմանը՝ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների մի մասի վարկերի ներման վերաբերյալ։

«Սա առաջին հայացքից դրական միջոցառում է, սակայն խնդիրն ավելի խորքային է, քանի որ սպառողական վարկերի ծավալը 2018 թվականից սկսած եռապատկվել է, և այդ վարկերի 49 %-ը անհուսալի է։

Հայաստանը ներկայումս բախվել է եկամուտների հավաքագրման լուրջ խնդրի։ Թերի հարկաբյուջետային քաղաքականության հետևանքով 2024 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում հավաքագրված հարկերը 8 %-ով պակաս են, քան պլանավորված ցուցանիշը։ Վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ հավաքագրված հարկերը երեք եռամսյակ շարունակ նշաձողից պակաս են 8 %-ով։ Այս պայմաններում նման քաղաքականությունը լրացուցիչ բեռ է առաջացնում բյուջեի վրա։

Կառավարության առաջարկը

Կառավարությունն առաջարկում է մինչև 1 միլիոն դրամ անհուսալի վարկ ունեցող շուրջ 220 հազար քաղաքացիների դուրս գալ ստվերային տնտեսությունից և գրանցվել որպես օրինական աշխատող: Փոխարենը նրանք կստանան երկու տեսակի աջակցություն՝
• Վարկի մարում եկամտահարկից (20%)
• Աշխատավարձից լրացուցիչ 20%-ի գանձում վարկի մարման համար
• Բանկերի կողմից տույժերի և տուգանքների մինչև 80% զիջում

Հատկանշական է, որ ծրագիրը համընկնում է 2025թ․ հունվարից Երևանում հիպոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի դադարեցման հետ: Նշենք, որ վերջին 3 տարիների ընթացքում այս օրենքի շնորհիվ Ռուսաստանից դուրս եկած դրամական միջոցները հիմնականում ներդրվեցին շինարարությունում, քանի որ այս ոլորտում վարկի տոկոսադրույքը փաստացի զրոյական էր։ Սա հանգեցրեց նրան, որ հատկապես Երևանում սկսեցին կառուցվել նոր շենքեր, որոնք հիմնականում նախատեսված էին միջինից բարձր եկամուտ ունեցող մարդկանց համար։ Քանի որ այս պահին Հայաստանում նկատվում է կապիտալի, ինչպես նաև Ռուսաստանից եկած ռելոկանտների արտահոսք, հարցեր են առաջանում այդ բնակարանների ապագա պահանջարկի վերաբերյալ։

Բանկային համակարգի շահերը

Այս որոշումից առաջին հերթին շահում է բանկային համակարգը: 2025թ․ հունվարից Երևանում հիպոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի դադարեցումը կարող է բացասաբար անդրադառնալ կառուցապատողների և, որպես հետևանք, բանկային համակարգի վրա, քանի որ 2022թ․ բանկային համակարգ մուտք գործած գումարները հիմնականում ներդրվել են շինարարության ոլորտում։

Վարկային բեռի դինամիկան

2024թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է շուրջ 341 հազար, իսկ նրանց վարկային բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ: 2023թ․ ապրիլի դրությամբ այդ բեռը կազմել է 525 մլրդ դրամ: Հայաստանի աշխատունակ տարիքում գտնվող բնակչության թիվը կազմում է 2.2 մլն մարդ։ Այսինքն՝ աշխատունակ բնակչության 15.5 %-ն այս պահին ունի անհուսալի վարկ, որը չի կարող սպասարկել, և այդ ցուցանիշը շարունակում է աճել։

2023 թվականի ապրիլին սպառողական վարկերի ծավալը կազմում էր 929 մլրդ դրամ, որից 525-ը, այսինքն՝ 55.9 %-ը, համարվում էր անհուսալի։ 2024 թվականի հոկտեմբերի դրությամբ սպառողական վարկերի արդեն 48.9 %-ն էր համարվում անհուսալի։ Վերջին տվյալներով սպառողական վարկերը կազմում են 1.312 տրիլիոն դրամ, որից 48.9 %-ը համարվում է անհուսալի։ Հարկ է նշել, որ բանկային համակարգի բոլոր վարկերի 12.5 %-ը անհուսալի է։ Սա վկայում է ինչպես սոցիալական առանցքային խնդիրների մասին, երբ բնակչության զգալի հատվածը չի կարող հոգալ իր ամենօրյա կարիքները, այնպես էլ բանկային համակարգում աճող ռիսկայնության մասին։

Վարկավորման միտումները 2018-2024թթ․

2018թ․ սկսած հիպոթեքային և սպառողական վարկերը գրանցել են կտրուկ աճ՝ գրեթե եռապատկվելով։ ՀՀ դրամով տրամադրված հիպոթեքային վարկերը 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ գերազանցել են 1.2 տրիլիոն դրամը։ 2023 թվականի վերջի դրությամբ այս ցուցանիշը կազմում էր 951 մլրդ դրամ։ Փաստացի, հիպոթեքային վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն արդեն կազմում է 12 % և ունի հստակ աճի միտում՝ համեմատած 2018 թվականի հետ, երբ այս ցուցանիշը կազմում էր 2.5 %։ Ինչպես երևում է գծապատկերում, սպառողական վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը նույնպես աճի միտում ունի։

Նմանատիպ պատկեր է նաև սպառողական վարկերի դեպքում։ Այս վարկերի բեռը 2020 թվականից մինչև 2022 թվականի վերջ որոշակիորեն թեթևացել էր բնակչության համար, սակայն 2023 թվականից սկսած զգալիորեն աճել է։ Եթե 2021 թվականի վերջին սպառողական վարկերը կազմում էին 716 մլրդ դրամ, ապա այժմ դրանք գերազանցում են 1.2 տրիլիոն դրամը։ Փաստացի, սպառողական վարկերը 67 տոկոսով աճել են 3 տարվա ընթացքում։

Հաջորդ գծապատկերը ցույց է տալիս բանկային վարկերի տեսակարար կշիռն ըստ ճյուղերի։ 2018 թվականին ընդհանուր վարկերի 20.3 տոկոսը տրամադրվում էր արդյունաբերությանը, 17.1 տոկոսը՝ առևտրին։ 2024թ․ հոկտեմբերին այս ցուցանիշների տեսակարար կշիռը նվազել է՝ համապատասխանաբար հասնելով 11.8 և 12.1 տոկոսի։ Փոխարենն աճել է սպառողական և հիպոթեքային վարկերի տեսակարար կշիռը։ 2018 թվականին հիպոթեքային վարկերը կազմում էին ընդհանուր վարկերի 10 տոկոսը, իսկ 2024-ի հոկտեմբերին՝ արդեն 25.7 տոկոսը։ Այս երկու վարկատեսակները միասին 2018 թվականին կազմում էին ընդհանուր վարկերի 37.5 տոկոսը, իսկ 2024-ի հոկտեմբերին՝ արդեն 51.3 տոկոսը, և այս ցուցանիշը շարունակում է աճել։

Սոցիալ-տնտեսական հետևանքները

Ինչպես նշել ենք մեր նախորդ վերլուծություններում, այս պահին Հայաստանի իրական տնտեսությունը բարվոք վիճակում չէ, ինչի մասին վկայում են և՛ հարկերի թերհավաքագրումը, և՛ դեպի ԵԱՏՄ ու ԵՄ արտահանման համապատասխանաբար 17 և 25 տոկոսով կրճատումը։
Անհուսալի վարկառուների վարկային բեռի սպասարկման գումարները պետք է որևէ աղբյուրից գոյանան, որպեսզի նաև սպասարկեն բանկային համակարգը 2025 թվականի անորոշ պայմաններում։ Դրանց մեծ մասը գալու է գործատուներից՝ հավելյալ հարկային բեռի տեսքով։ Սա կարող է խնդրահարույց լինել, քանի որ իրական տնտեսությունն այս պահին բարվոք վիճակում չէ։ Բացի այդ, կասկածելի է 220 հազար անհուսալի վարկառուների մասնակցությունը ծրագրին, քանի որ նրանք հիմնականում ցածր եկամուտ ունեցող կամ գործազուրկ անձինք են:

Համակարգային խնդիրներ և հեռանկարներ

Խնդիրը խորքային է. լավ օրից չէ, որ մարդիկ դարձել են անհուսալի վարկառու։ Վերջին 6 տարում սպառողական վարկերն աճել են 3 անգամ և այս պահին ընդհանուր վարկերի 25.7 տոկոսն են կազմում։ Մենք այս պահին խոսում ենք 220 հազար անհուսալի վարկառուի մասին, որոնց վարկը չի գերազանցում մեկ միլիոն դրամը։ Սա վկայում է նաև այն մասին, որ Հայաստանի սոցիալական քաղաքականությունը խնդիրներ ունի։

Եզրակացություն

Առաջարկված վարկերի ներման ծրագիրը չի կարող հանդիսանալ համակարգային խնդիրների լիարժեք լուծում։ Այն ավելի շուտ ժամանակավոր միջոց է՝ միտված սոցիալական լարվածության մեղմմանը։ Փոխարենը անհրաժեշտ են հետևյալ քայլերը՝
• Սոցիալական քաղաքականության արմատական վերանայում
• Աշխատավարձերի բարձրացման և զբաղվածության ընդլայնման ծրագրերի մշակում
• Ֆինանսական գրագիտության բարձրացման համալիր միջոցառումներ
• Սպառողական վարկավորման ոլորտի կարգավորման նոր մեխանիզմների ներդրում
Առանց այս համակարգային բարեփոխումների՝ անհուսալի վարկերի թիվը և սպառողական վարկերի տեսակարար կշիռը շարունակելու են աճել՝ խորացնելով առկա սոցիալ-տնտեսական խնդիրները։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}