Իշխանափոխություն կարող է լինել յուրաքանչյուր օր, կախված է Փաշինյանին՝ դրսից խաղացնող ուժերից. Աշոտյան
«Դժվար է կանխատեսում անել մի գործընթացի վերաբերյալ, որն ամբողջությամբ կախված է Ալիևի, Էրդողանի քմահաճույքներից, դրան հնազանդվելու կամ հպատակվելու Նիկոլի՝ այդ պահի ճկունությունից և պատրաստակամության աստիճանից»,-դատական նիստից հետո լրագրողներին ասաց տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Պատասխանելով հարցին՝ 2025-ին կարո՞ղ է Հայաստանում լինել իշխանափոխություն, նա պատասխանց. «Դժվարանում եմ։ Իշխանափոխություն Հայաստանում կարող է լինել յուրաքանչյուր օր։ Ցավոք սրտի, թե երբ կլինի, այս պահին կախված է ոչ այնքան հայ ժողովրդից , որը ոնց որ թե չի ուզում իր ձեռքը վերցնել իր ճակատագիրը, որքան Նիկոլ Փաշինյանին դրսից խաղացնող ուժերից»։
Ինչ վերաբերում է Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) զեկույցին և հարցին, թե ինչո՞ւ են սկսել նկատել Նիկոլ Փաշինյանի սխալները, Ա.Աշոտյանն ասաց. «Մի հավատացեք Արևմուտքի քարտերին, դրանց գույներին։ Արևմուտքը երկու ձեռքով է խաղում՝ հանրային դաշտում գովում է Նիկոլին, դուխ տալիս, շախի գցում ռուսների դեմ, իսկ տակից, փորձագիտական բոլոր մակարդակներում՝ ԱՄՆ պետդեպի, ԵԽԽՎ համազեկուցողների, Ֆրիդոմ Հաուսի զեկույցներ, գրում են, որ Նիկոլը քխ է, արտաքնապես ասում են՝ պուպուշ է, դա իրենց խաղի կանոնն է։ Ես չեմ համարում, որ դա դեղին քարտ է»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլը, ի տարբերություն Լյուդովիկոսի, չի ասում՝ «Պետությունը ե՛ս եմ», այլ գործում է «Պետությունը Ի՛ՄՆ է» սկզբունքով. Աշոտյան
- Մանդատացավով տառապողները «Տիտանիկի» բիզնես-կլասում նստելու կռիվ են սկսել. Աշոտյան
- Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան
- Ալիևի լեզուն երկարացրել և երկարացնում է Փաշինյանը. Աշոտյան
- Իսկ իրականում Արցախը «հղիություն» չէր, Նիկոլ, Արցախը սեր էր․ Արմեն Աշոտյան
- Ելցինը, Կրավչուկը եւ Նիկոլը, Արմեն Աշոտյան
- Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը շատերին են խանգարում թե՛ երկրի ներսից, թե՛ դրսից. Աշոտյան
- Ինչ է գրված եղել «Սորոսի» հիմնադրամի փաստաթղթում. Արմեն Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին