Դատախազությունը պահանջում է ԶՈւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանից բռնագանձել անշարժ գույք, դրամական միջոցներ
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 6 անշարժ գույք, դրամական միջոցներ։
«Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 6-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել`
. 6 անշարժ գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 545 մլն 682 հազար դրամ.
.97 մլն 371 հազար դրամ»,- հայտնում են դատախազության Հանրային կապերի բաժնից:
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին