Մեր իշխանությունները սուտ մատնություն են անում Հայաստանի դեմ. Էդմոն Մարուքյան
«Մենք հանգել ենք մի խնդրի, որ Հայաստանի ազգային, պետական շահերը չեն ներկայացվում և չեն պաշտպանվում, այսինքն Հայաստանն անդադար մեղադրվում է, որ ագրեսոր երկիր է, պահանջում են, որ Հայաստանի Զինված ուժերը պետք է վերահսկվեն»,- ասուլիսում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, որ ադրբեջանական թեզերը հերթականությամբ Հայաստանում արմատավորվում են։
Է.Մարուքյանն ասաց, որ այս տարվա ընթացում տեղի ունեցած զիջումները կապված են Տավուշի մարզի հարակից 4 գյուղերի հետ, որոնք անվանվեցին սահմանազատում, առանց սահմանազատման կանոնակարգի հաստատման, արձանագրվեց Հայաստանի հերթական միակողմանի զիջումը, որից հետո եղան խայտառակ հայտարարություններ, որ իբր թե Հայաստանի միակ սահմանը այդ 13 կմ սահմանն է։
«Մենք մեր դեմ, մեր իշխանությունները սուտ մատնություն են անում Հայաստանի դեմ:
Սուտ մատնություն առաջին՝ Հայաստանն ունի սահման, և այդ սահմանի պահպանության համար բարձրաձայնել ենք, դիմել ենք ՀԱՊԿ-ին և պահանջել ենք պաշտպանություն։
Ամբողջ հակա-ՀԱՊԿ-ական նարատիվը կառուցված է եղել հետևյալի վրա՝ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարել։
Դրանից հետո, երբ կանգնում և ասում են՝ ունենք 13 կիլոմետրանոց սահման, դրանով և ադրբեջանական թեզն են հիմնավորում, թե կա հայ-ադրբեջանական պայմանական սահման, և հիմնավորում են այն հայտարարությունները, որ ՀԱՊԿ-ից կային»։
Է.Մարուքյանը նշեց, որ այս ողջ տարվա ընթացքում իշխանությունները Լեռնային Ղարաբաղի խնդից բացարձակապես չեն խոսում, այդ հարցն այլևս որևէ ատյանում չեն բարձրաձայնում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու