WSJ. Թուրքիան կարող է Սիրիայում լայնածավալ գործողություն սկսել
Թուրքիան ուժեր է կուտակում Սիրիայի հետ սահմանի երկայնքով, ինչը կարող է նշանակել, որ պատրաստվում է լայնածավալ ներխուժում իրականացնել հարևան արաբական պետուըթյուն։ Նման բովանդակությամբ հոդված է հրապարակել The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Նրանք ասացին, որ Թուրքիան և թուրքամետ զինյալները «ուժեր են հավաքում Սիրիայի հետ սահմանի երկայնքով», ինչն ահազանգ է, որ Անկարան պատրաստվում է «լայնածավալ ներխուժման»: Ինչպես նշել է ամերիկացի պաշտոնյան, թուրքական գործողությունը կարող է մոտալուտ լինել: «Մենք կենտրոնացած ենք դրա վրա և զսպվածության կոչ ենք անում»,-ասել է ամերիկացի պաշտոնյան։
Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր, որ քաղաքացիական պատերազմը, որին կմասնակցեն իշխանության եկած ռազմական խմբավորումների կոալիցիայի մաս կազմող թուրքամետ ուժերը և ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական ուժերը, կարող է Սիրիայում սկսվել Բաշար Ալ- Ասադի կառավարության տապալումից հետո: Հրատարակության համաձայն՝ սիրիական ընդդիմության պառակտման, ինչպես նաև Իսրայելի, Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից արաբական հանրապետության գործերին շարունակական միջամտության վտանգ կա։ Թուրքամետ խմբավորումների հետագա առաջխաղացումը, հավանաբար, կստիպի քրդական ուժերին նահանջել՝ սպառնալով Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայությանը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ սիրիական Դեյր էզ Զոր, Ռաքքա և Հասաքա նահանգների մեծ մասը, որոնք գտնվում են Սիրիայի արևելյան և հյուսիս-արևելքում, ներկայումս վերահսկվում են քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) կողմից, որոնց աջակցում է ԱՄՆ-ը: 2015 թվականից ամերիկյան հրամանատարությունը տարածքում ստեղծել է ինը ռազմաբազա։ Քրդերը վերահսկում են Սիրիայի 25%-ը.
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի արդեն նախկին ընդդիմությունը Թուրքիայի աջակցությամբ, ուժեր է կուտակում Մանբիջի շրջանի քրդերի դեմ
- Թրամփը Թուրքիային մեղադրել է Սիրիայում Ասադի իշխանությունը տապալելու մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան