Փաշինյանի ասածը տնտեսագիտությունից մղոններով հեռու խաբեություն է. Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Նիկոլ Փաշինյանի օրերս արած հայտարարությունը, թե «բացառված է, որ որևէ ընտանիք ինքն իր համար ծախսի ավելի շատ, քան ծախսում է պետական բյուջեն», համարում է տնտեսագիտությունից մղոններով հեռու խաբեություն է։
Նա ֆեյսբուքյան գրառում է արել՝ վերնագրելով «Ազգային մեծ բարերար Նիկոլ Փաշինյանի տնտեսագիտական արկածներից».
«Հայաստանի Հանրապետության ոչ մի ընտանիք իր կարիքների համար այնքան գումար չի ծախսում, որքան որ այդ նույն ընտանիքի կարիքների համար ծախսվում է պետական բյուջեից»:
Այս միտքը շատ հանդիսավոր կերպով՝ հատուկ ֆեյսբուքյան ստատուսով, ասել է ոչ թե ՀՀՇ֊ի Գևորիկը, այլ Հայաստանի Հանրապետության վարչապետ, երկրի գլխավոր ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հետևաբար, այն հենց այնպես շրջանցելը հնարավոր բան չի։
Միայն այս գրառումը բավարար է, որ հասկանանք, թե ի դեմս մեր «առաջնորդի» ի՜նչ տիեզերական աստիճանի տգիտության և ստորության հետ գործ ունենք մենք։ Հասկանալի է, չէ՞, ինչ է ուզում ասել. իր փայլուն ղեկավարած կառավարությունը ավելի շատ բան է անում մեր ընտանիքների համար, քան մենք ինքներս, հետևաբար, պիտի հավերժ երախտագիտության զգացում տածենք այսքան առատաձեռն «մեծարգոյի» հանդեպ։
Մի կողմ դնենք այն պարզագույն ճշմարտությունը, որ պետական բյուջեն ձևավորվում է Հայաստանի Հանրապետության ընտանիքների/քաղաքացիների վաստակած գումարներից, այսինքն՝ ինչ էլ կառավարությունը ծախսում է մեր ընտանիքների կարիքների համար, այն ստացել է այդ գումարները հենց մեր այդ ընտանիքներից։
Մի պահ ընդունենք նաև, որ պետական բյուջեից ցանկացած ծախս՝ լինի դա պետական պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների ֆինանսավորումը կամ նրանց «պադավատների» սպասարկումը, նույնպես արվում է մեր ընտանիքների կարիքների համար։
Միևնույն է, մակրոտնտեսական տարրական գիտելիքներ ստացած ցանկացած մարդ գիտի հետևյալ ամենահիմնարար բանաձևը՝
ՀՆԱ = Կառավարության /Պետական Բյուջեի/ Ծախս + Սպառում + Համախառն կուտակում/ներդրում + Արտահանման և Ներմուծման սալդո։
Քանի որ 2023 թվականի տվյալներով ՀՆԱ֊ն հավասար է 9.5 տրիլիոն դրամ, համախառն կուտակումը հավասար է 2 տրիլիոն դրամ, իսկ արտահանման և ներմուծման սալդոն հավասար է -0.06 տրիլիոն դրամ, ապա ստանում ենք, որ մեր բոլորի ընդհանուր ծախսը մեր և մեր ընտանիքների կարիքների համար կազմում է մոտավորապես 7 տրիլիոն դրամ, ինչը 2.8 անգամ գերազանցում է պետական բյուջեի 2.5 տրիլիոն ամբողջական ծախսը։
Այսինքն, անգամ եթե մի պահ ընդունենք Փաշինյանի աղավաղված և անբարոյական տրամաբանությունը, ըստ որի կառավարության ծախսը բարեգործություն է մեր ընտանիքների կարիքների բավարարման նպատակով, միևնույն է իր ասածը մեծ, տնտեսագիտությունից մղոններով հեռու խաբեություն է։
Այ սենց դուզը խոսացող, տնտեսությունից հասկացող և մեր լավը ցանկացող ղեկավար ունենք»։
Հարակից հրապարակումներ`
- Ամեն ինչ արված է նրա համար, որ պետություն չլինի, գուբերնիա՝ խնդրեմ, ֆորպոստ՝ խնդրեմ. Փաշինյան
- Հեսա Նոր տարի է գալիս, յոթ օրվա բուդը կերանք, էլի թունավորվեցինք. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին