Կառավարությունն աշխարհազորի համակարգը փոխարինում է տեղական պաշտպանության ուժերով
«Օրինագծով առաջարկվում է աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, սահմանվում են դրանց խնդիրները, դերը, ղեկավարման սկզբունքնրեը և կառուցվածքը՝ դրանց համալրման կարգը»,-ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, զեկուցելով «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը և կից օրենքների փաթեթը։
Ըստ նախագծի տեղական պաշտպանության ընդհանուր ղեկավարումն իրականացվելու է բանակային կորպուսի հրամանատարը, և նրանք ներառվելու են զորամիավորման ներսում գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ։
«Տեղական պաշտպանության ուժերը համալրվելու են տվյալ համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակի հաստիքներին չկցագրված և պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբունքով, անձի հետ պայմանագիր կնքելու միջոցով, որը չի համարվում զինվորական ծառայության անցնելու պայմանագիր»,-հայտնեց փոխնախարարը։
Սարգսյանն ասաց, որ օրենքով սահմնավում է նաև այդ ուժերում քաղաքացիների ներգրավման պատրաստության պայմաները, որը հիմնականում նույնական է գործող օրենքով աշխարհազորայինների համար սահմանված ներգրավման պայմաններին։
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ նախագծով դադարեցվելու են աշխարհազորայինների մասին «Տարածքային կառավարման մասին», «Երևան քաղաքում ՏԻՄ-ի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքների համապատասխան դրույթների գործողությունները։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի աշխարհազորի հրամանատարին դրդում են խիստ վտանգավոր ու նույնիսկ կործանարար քայլերի․ Մելիքյան
- Կարեն Մաթևոսյանը հայտարարել է Արցախի Հանրապետությունում աշխարհազորի ստեղծման մասին
- Բելառուսում առաջին ընթերցմամբ ընդունվել է աշխարհազորի մասին օրինագիծը