Կիրիլովի սպանության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները. Reuters
ՃՔԿՊ զորքերի պետ գեներալ Իգոր Կիրիլովը սպանվել է ուկրաինական հատուկ ծառայությունների գործողության արդյունքում։ «ՌԻԱ նովոստի»,-ն գրել է, որ նման պնդում է արել Reuters-ը՝ հղում անելով SBU-ի աղբյուրին։
«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Մոսկվայում հատուկ գործողության շրջանակում սպանել է ռուս գեներալ Կիրիլովին»,-գրում է գործակալությունը։
Դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում պայթուցիկ սարքը գործի է դրվել տան մուտքի մոտ կանգնած սկուտերում։ Սպանվել են ՌԴ ԶՈւ ՃՔԿՊ զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը։
«Գազետա ռու»-ն էլ, հղում անելով Baza Telegram ալիքին, գրել է, թե Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովին կարող էին հետևել դիմացի վարձակալած բնակարանից։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում սկուտերի վրա դրած ինքնաշեն ականի պայթյունի հետևանքով զnhվել է ՃՔԿՊ զորքերի պետ Կիրիլովը
- Մոսկվայում շենքի մուտքի մոտ պայթյունի հետևանքով հավանական է, որ ՌԴ ԶՈւ գեներալ-լեյտենանտ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին