Տնտեսություն 16:32 17/12/2024 Հայաստան

Թեև ՀՀ-ում սովորողները մոտավորապես 11.3 տարի են անցկացնում դպրոցում, ավարտում են ընդամենը 8 տարվա օպտիմալ ուսուցմանը համարժեք գիտելիքով. ՀԲ ուսումնասիրություն

Ըստ Համաշխարհային բանկի այսօր հրապարակված նոր ուսումնասիրության, ավելի արդար հարկերը և կրթության որակի ու ուսումնառության վերջնարդյունքների ուղղությամբ ներդրումներ կատարելը կարող են Հայաստանին օգնել իր եկամտային, կրթական ու կայուն զարգացման թիրախներին հասնելու գործում:

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի հաղորդմամբ, այս զեկույցը «Հայաստանի պետական ֆինանսների ուսումնասիրության» երկմաս շարքի երկրորդ աշխատությունն  է, որը վերլուծում է Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության տարբեր բաղադրիչների արդյունավետությունը և օպտիմալությունը:

2023 թ. հրապարակված առաջին հրատարակությունը վերլուծել է Հայաստանի կապիտալ ներդրումների արդյունավետությունը և սոցիալական պաշտպանության ու առողջապահության ոլորտին կատարվող հատկացումները: Երկրորդ հրատարակությունը վերաբերում է Հայաստանի հարկային համակարգի և կրթության ոլորտում պետական ծախսերի արդյունավետությանն ու արդարացիությանը և օպտիմալացմանը: Զեկույցում ներկայացվում են քաղաքականության վերաբերյալ առաջարկներ և Հայաստանի պետական ֆինանսների օպտիմալացման ճանապարհային քարտեզ:

Հայաստանի հարկային համակարգի բարելավում. արդյունավորության, արդյունավետության և արդարացիության ընդլայնում

Թեև Հայաստանը վերջին տարիներին բարելավել է հարկերի հավաքագրումը, և հարկ-ՀՆԱ գործակիցը 2021-2023թթ. միջինում հասել է ՀՆԱ-ի միջինում 24%-ը, այն դեռևս չի հասնում  Կառավարության ծրագրում (2021-2026) նշված 25% թիրախին:

Այս թիրախին հասնելու համար, միաժամանակ անդրադառնալով հարկային համակարգի անարդյունավետությանը և արդարությանը, զեկույցում առաջարկվում է ընդլայնել ընդհանուր հարկային ռեժիմը, որպեսզի ավելի մեծ թվով բիզնեսներ համանման կերպով հարկվեն։ Ուսումնասիրությամբ առաջարկվում է նեղացնել շրջանառության հարկի ռեժիմի ծածկույթը և թույլ չտալ առանձին ոլորտներին հարկային արտոնություններ կամ հատուկ հարկեր ստանալ: Խորհուրդ է տրվում արդիականացնել միջազգային հարկային կանոնները՝ դրանք լիովին կիրառելի դարձնելով թվային տնտեսության համար:

Զեկույցում նաև առաջարկվում է նախատեսել հարկային նվազեցումներ և այլ միջոցներ ցածր եկամուտ ունեցողների համար, ովքեր բարձր ծախսեր են կրում իրենց եկամուտների մասով: Զեկույցը հավելում է, որ թեև Հայաստանում ներդրված են բնապահպանական հարկեր և վառելիքի ակցիզային հարկեր, դրանք տարածաշրջանային չափանիշներից ցածր են և միայն մասամբ են արտացոլում առողջության, կլիմայի և շրջակա միջավայրի վրա ածխաջրածնի օգտագործման ազդեցությունը և բավարար խթաններ չեն ապահովում դեպի ավելի կանաչ և կայուն աճի մոդելի անցման համար: Ցածր ածխածնային տնտեսություն դառնալու իր նպատակին հասնելու համար Հայաստանը կարող է ածխածնի հստակ (ուղղակի) գին սահմանել՝ վերին օղակում հարկի միջոցով (օրինակ` գանձելով դա Հայաստան բնական գազ և նավթամթերք ներկրողների համար) և բարձրացնել հանածո վառելիքի գործող ակցիզային հարկը, ասվում է զեկույցում։

«Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանը գովելի առաջընթաց է գրանցել երկրի հարկ-ՀՆԱ հարաբերակցությունը բարձրացնելու հարցում, որը հնարավորություն է ապահովում ծախսային հատկացումների ավելացման համար։ Հայաստանի հարկային ռեժիմը կարող է նպաստել գրանցված աշխատատեղերի ստեղծմանը` նվազեցնելով հարկային բեռը ցածր եկամուտ ունեցողների համար: Մեր զեկույցում նաև դիտարկվում է կրթության ոլորտը և առաջարկներ են ներկայացվում ներդրված նույն գումարի դիմաց ավելի լավ կրթական վերջնարդյունքների հասնելու ուղղությամբ», - նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:

Հայաստանի կրթության ոլորտին հատկացվող ծախսերի արդյունավետության բարելավում

Զեկույցում նաև ընդգծվում է, որ չնայած հանրակրթության ոլորտում ընդգրկվածության բարձր ցուցանիշներին և ընդհանուր բարելավումներին` Հայաստանը դեռևս մարտահրավերների է առերեսվում ուսման որակի, նախադպրոցական և բարձրագույն կրթության հասանելիության, ինչպես նաև ֆինանսավորման անարդյունավետության ու որակի առումներով:

2022 թ․ Հայաստանի աղքատ բնակչության շրջանում դպրոցահասակ երեխաների ընդամենը 43.4%-ն է հաճախել նախադպրոցական ուսումնական հաստատություն և ընդամենը 17.2%-ն է ունեցել բարձրագույն կրթության հասանելիություն: Ավելին, բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդհանուր ընդգրկվածության ցուցանիշը մնում է ցածր` 53%, ի տարբերություն համադրելի երկրների միջին 60% ցուցանիշի:

Սովորողները ետ են մնում նաև իրենց ուսանածի առումով։ Թեև սովորողները մոտավորապես 11.3 տարի են անցկացնում դպրոցում, նրանք ավարտում են ընդամենը 8 տարվա օպտիմալ ուսուցմանը համարժեք գիտելիքով:

Մյուս կարևոր մարտահրավերներից են որակյալ նախադպրոցական կրթության սահմանափակ հասանելիությունը, ոչ բավարար միջին մասնագիտական կրթությունը և տնտեսության նորահայտ ճյուղերում պահանջվող արդի հմտությունների պակասը:

Ըստ զեկույցի, Հայաստանը կարող է նշանակալի բարելավումներ կատարել`
• ընդլայնելով նախադպրոցական կրթության ծածկույթը,
• բարելավելով դասավանդման որակը,
• օպտիմալացնելով դպրոցների մեծությունը,
• ներդրում կատարելով միջին մասնագիտական կրթության ոլորտում, և
• ավելացնելով հասցեական ֆինանսական օգնությունը ցածր եկամուտ ունեցող սովորողների բարձրագույն կրթության համար:

Բացի այդ, ուսումնական հաստատությունների կառավարման օպտիմալացումը և դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների վերանայումը` շեշտադրելով ուսումնառության վերջնարդյունքները, չափազանց կարևոր է Հայաստանի ապագա աշխատուժի զարգացման համար:

Զեկույցը պատրաստվել է Համաշխարհային բանկի` ՀՀ կառավարության հետ ընթացիկ համագործակցության շրջանակներում` ի աջակցություն կրթության ոլորտում երկրի  զարգացման նպատակների։ Այն միտված է ապահովելու, որպեսզի կրթության համակարգը սովորողներին տրամադրի այն հմտությունները, որոնք նրանց անհրաժեշտ են արագ փոփոխվող տնտեսությունում կայանալու համար:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}