«Հրապարակ». Ակադեմիական քաղաք կառուցող իշխանության օրոք սահմանամերձ համայնքում գտնվող պետական քոլեջում սառնամանիք է
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԿԳՄՍՆ ենթակայության տակ գործող Նոյեմբերյանի պետական քոլեջում դասասենյակները ջեռուցվում են փայտով` ժանգոտած սովետական վառարաններով, ծակ խողովակներով։ Մինչ իշխանությունը 24/7 ռեժիմով խոսում է կրթվելու մասին, ակադեմիական քաղաք կառուցում, կրթության բարեփոխումներ հռչակում, սահմանամերձ համայնքում գտնվող պետական քոլեջում սառնամանիք է` դասասենյակները տաքացնում են՝ ինչպես 19-րդ դարում։
Լավ կլիներ, որ կառավարական առանձնատներում իր հանդիպումներին կարճաթև, բարակ զգեստներով նստած, կրթությունից ճառեր ասող տիկին Աննան այցելեր Նոյեմբերյանի պետական քոլեջ, որտեղ կրթությունը բոլորովին էլ «նորաձև» չէ, այլ նախնադարյան է: Հետո գար` ամուսնուն պատմեր այդ մասին և ստիպեր, որ քաղաքակիրթ պայմաններ ապահովեն կրթվել ցանկացող նոյեմբերյանցի պատանիների համար: Տաք և բարեկեցիկ կացարաններում` պետական միջոցների հաշվին, քաղքենի փիառ հավաքների փոխարեն դրանով շատ ավելի մեծ օգուտ տված կլիներ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Փաշինյանի իշխանությունը որոշել է Հայաստանում վերջնականապես եթերազրկել ռուսական հեռուստաալիքները
- «Ժողովուրդ». ՔՊ-ականների մոտ վախի ու սարսափի մթնոլորտն ավելի է ծանրացել
- «Հրապարակ». Հակոբ Ասլանյանը հնարավոր է նոր հայտարարություն անի
- «Փաստ». Ինչու է Մարուքյանը որոշել ճոխությամբ նշել կուսակցության իննամյակը
- «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը նոր մարտավարություն է մշակել
- «Հրապարակ». Փաշինյանն ուժային բլոկի կառավարումը հանձնել է սորոսականներին
- «Ժողովուրդ». Ինչ խորը հակամարտություն կա Արագածոտնի մարզպետի ու մարզային ոստիկանապետի միջև
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան