«Հրապարակ». Փաշինյանն ուժային բլոկի կառավարումը հանձնել է սորոսականներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարությունում անցած շաբաթ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի անդրանիկ նիստը, և հայտնի է դարձել խորհրդի կազմը․ Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյան, ԱԺ նախագահի խորհրդական Ահարոն Ներսիսյան, որը նախկինում քննչականում էր աշխատում, արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյան, ԲԴԽ անդամ Կարեն Թումանյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյան, Սաքունցի ասոցիացիայի իրավաբան Անի Չատինյան։
Խորհուրդը պետք է նախագահ ընտրեր, Չատինյանն առաջադրել է Կարեն Թումանյանի թեկնածությունը, վերջինս, ի դեպ, 2000-ականների սկզբներին աշխատել է Սորոսի հիմնադրամի կողմից հովանավորվող ՀՔԱ Վանաձորի գրասենյակում։ Այսինքն, հանձնաժողովի կեսը՝ 3 անդամ՝ գումարած Իոաննիսյանը, հայտնի կողմնորոշման են և կարող են համատեղ ուժերով որոշել Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին։ Իհարկե, վերջին շրջանում ակնհայտ է, որ Փաշինյանն ուժային բլոկի կառավարումը հանձնել է սորոսականներին, արևմտամետներին, ամերիկացիներին, սակայն կարող էին գոնե ձևական անաչառություն ապահովել և այսքան միակողմանի մրցութային խորհուրդ չձևավորել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան