Արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանի կալանքը երկարաձգվել է
Արցախյան պատերազմների մասնակից, հասարակական գործիչ Սերոբ Գասպարյանի կալանքը երկարաձգվել է ևս մեկ ամսով։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում տեղեկացրել է Գասպարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Որևէ նոր ապացույցներ քննիչը չէր ներկայացրել։ Նախորդ կալանքի ժամկետը երկարացվել էր մեկ ամիս ժամանակով ու դատարանը արձանագրել էր, որ հիմնավոր կասկածի շեմը նվազած վիճակում է գտնվում և արձանագրել էր, որ եթե հաջորդ երկարացման ժամանակ նույն փաստական տվյալների ներկայացման դեպքում դա բավարար չի լինելու՝ կալանքի ժամկետը երկարացնելու համար»,-ասել է Ալեքսանյանը։
Գասպարյանի պաշտպանը նշել է, որ իրավիճակ է ստեղծվել, երբ որևէ նոր փաստական տվյալներ չեն ներկայացրել եւ դատարանն այս անգամ ևս արձանագրեց, որ հիմնավոր կասկածի շեմը նվազած վիճակում է, բայց երկարաձգեց կալ;անքը՝ կրկին արձանագրելով, որ հաջորդ անգամ այս փաստական տվյալները բավարար չեն լինելու կալանքի ժամկետը երկարացնելու համար։
«Այսինքն, մեկ անգամ արդեն իսկ դատարանը նման արձանագրում արել է և պարզ տրամաբանությունը հուշում էր, որ հաջորդիվ քննարկումը իրականացնելուց հետո այդ անբավարարության պայմաններում պետք է կայացներ հակառակ որոշումը։ Բայց կրկին ժամկետը երկարացրեց՝ ևս մեկ ամսով՝ նույն արձանագրումը կատարելով։ Սա մի փոքր իրավական կազուս է առաջացնում, ինչը որ պաշտպանության կողմը որոշումը ստանալուց հետո կբողոքարկի անպայման»,-ասել է Գասպարյանի պաշտպանը։
Թե ինչու դատարանը նման որոշում կայացրեց, Ալեքսանյանն ասաց, որ դրա պատասխանը չունի և կարելի է հարցը դիտարկել միայն տրամաբանորեն։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին