Օրերս Սիրիայի քաղաքների վերաբերյալ Էրդողանին վերագրվող հայտարարությունը՝ ուղիղ իր խոսքից
Օրերս, հիմնվելով ռուսական կայքերի, մասնավորապես Ura.ru կայքի վրա, հրաապարակել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ «սիրիական հինգ քաղաքները, այդ թվում խոշորագույնները՝ Հալեպն ու Դամասկոսը, կվերածվեն թուրքական նահանգների»։
Սակայն էրդողանի ուղիղ հայտարարությունը այդպիսին չի եղել, թեև՝ նման եզրակացության կարելի էր և հանգել։
Կուսակցության 8-րդ համագումարի ժամանակ Էրդողանը խոսել է Սիրիայի հեղաշրջմանը Թուրքիայի աջակցության մասին և քննադատել ընդդիմությանը պատմությունից անտեղյակ լինելու համար՝ հիշեցնելով Առաջին համաշխարհային պատերազմի սահմանների վերաձևումը։
«Օրինակ՝ իրենք իրենց այս հարցը երբեք չեն տալիս. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ մեր տարածաշրջանում սահմանները նորից էին գծվում, եթե պայմանները այլ կերպ ընթանային, տեսնես ի՞նչ կլիներ։ Շատ հավանական է, որ Հալեպը, Իդլիբը, Համան, Դամասկոսը, Ռաքքան (Սիրիայի քաղաքներ- խմբ.), ինչպես Այնթապը, Հաթայը և Ուրֆան, մեր նահանգները կլինեին։ Այն, որ այս քաղաքները մեր սահմաններից դուրս մնացին, չի նշանակում, որ մենք պետք է ամբողջությամբ խզենք կապը այնտեղ ապրող մեր մարդկանց հետ»,- civilnet.am-ի հաղորդմամբ ասել է Էրդողանը։
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին