Այս իշխանության համար բարոյական և գաղափարական գծեր վաղուց չկան.Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է, որ Իշխանությունը հանրային-քաղաքական օրակարգում թելադրող լինելու կարգավիճակն այնքան է կարևորում, որ պատրաստ է ամեն ինչի:
«Մի օր թիմակիցների ներքին գրագրությունը կհրապարակեն, մի օր` իրենց տան անկողինը, երրորդ օրն էլ, օրինակ, օրակարգ պահելու համար, մի նախարարի կամուրջից կհրեն-կգցեն կամ մի պատգամավորի կրակի վրա կխանձեն:
Այս իշխանության առաձնահատկությունն այն է, որ նրա համար բարոյական և գաղափարական գծեր վաղուց չկան և իրավիճակ թելադրելու համար պատրաստ են ամենասարսափելիին` ներհասարակական բևեռացման, հազարավոր զոհերի, տարածքային զիջումների, Հայաստանի տեղի ու դերի վաճառքին, միայն մնան իշխանության»,-գրում է Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունը մեր երկիրը փորձում է դարձնել «բացառիկ» իրադարձություններով երկիր. Տիգրան Աբրահամյան
- 2018 թ.-ին իշխանության եկող ուժերն ու դրանց արտաքին հովանավորյալները դաշտ մտան ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանության կարգախոսներով. Տիգրան Աբրահամյան
- Դիմումիս համաձայն ազատվել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից․ Գոռ Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան