Հասարակություն 12:07 17/12/2024 Աշխարհում

Աշխարհում աշխատանքային միգրանտների թիվն աճել է

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) զեկույցի համաձայն, 2022 թվականի վերջում աշխատող միգրանտները կազմում էին համաշխարհային աշխատուժի 4,7%-ը:

Կազմակերպության տվյալներով, 2022 թվականին աշխատանքային միգրանտների թիվը հասել է 167,7 միլիոն մարդու (որից 102,7 միլիոն միգրանտները տղամարդիկ են, իսկ 64,9 միլիոնը՝ կանայք)։ 2013 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է 30 միլիոնով։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, միգրանտների գրեթե 70%-ը բնակություն է հաստատել բարձր եկամուտ ունեցող երկրներում, իսկ 17,4%-ը՝ միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում։ Շատ դեպքերում աշխատանքային միգրանտները մնացել են Հյուսիսային, Հարավային և Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և արաբական երկրներում։

Երեքշաբթի օրը Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 2005-2021 թվականներին, կարծիք է հայտնել, որ Եվրոպայի ներքին սահմանների փակումը անօրինական միգրացիայի խնդրի լուծում չէ։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}