Մոսկվայում շենքի մուտքի մոտ պայթյունի հետևանքով հավանական է, որ ՌԴ ԶՈւ գեներալ-լեյտենանտ է զոհվել
Դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհվել են ՌԴ ԶՈւ գեներալ-լեյտենանտն ու նրա օգնականը։ Ինչպես հայտնում է Baza Telegram ալիքը, պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաստատել այս տեղեկությունը։
«Պայթյունը տեղի է ունեցել ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկումից հետո։ Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը տեղադրվել է մուտքի ելքի մոտ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Mash Telegram ալիքը հայտնել է, որ պայթյունի հետևանքով կարող էին զոհվել ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի գեներալ-լեյտենանտը և նրա օգնականը։
Մինչ այս SHOT Telegram ալիքը, հղում անելով ականատեսներին, հայտնել էր Ռյազանսկի պողոտայում՝ «Վատրուշկի բունս» սրճարանի հարևանությամբ հզոր պայթյունի մասին։ Արդյունքում երկու մարդ մահացել է
Հարակից հրապարակումներ`
- Դամասկոսում պարետային ժամին էլ պայթյուններ են արձանագրվել
- Ադրբեջանում բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան 13 մարդ
- Վանաձորում ավտոգազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան