Գլխավոր դատախազությունը՝ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց այս պահին չի քննարկվում։
«Այս պահին նման հարց չի քննարկվում»,- Panorama.am-ին փոխանցեցին գլխավոր դատախազությունից ի պատասխան հարցի՝ արդյո՞ք գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պատրաստվում է գնալ Ազգային ժողով Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով կամ դատախազությունում նման հարց քննարկվում է։
Նշենք, որ Հովիկ Աղազարյանի պաշտպան փաստաբան Հակոբ Ճարոյանը լրատվամիջոցնեին ասել է, որ հավանաբար հունվարին գլխավոր դատախազը կգնա Ազգային ժողով՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, դրանից հետո կկալանավորեն կամ տնային կալանքի կենթարկեն։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն, դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա, Հովիկ Աղազարյանի վերաբերյալ նախաձեռնել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելն այն անձի կողմից, որը դրա հետ ծանոթանալու իրավունք ուներ, եթե բացակայում են սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցանքի հատկանիշները )։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Դրանից հետո Աղազարյանը հայտարարել էր ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Աղազարյանի վերաբերյալ արտահոսքը խախտում է ազգային օրենսդրությունը և միջազգային իրավունքի մի շարք նորմեր. Թագուհի Թովնասյան
- «Հրապարակ». Աննա Վարդապետյանը, հավանաբար, հունվարին ԱԺ կգնա` Աղազարյանի հետևից
- Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել
- Վարչության անդամները մտել, նայել են իմ ամենաինտիմ շփումները. Հովիկ Աղազարյան
- Ամենաքիչ ինֆորմացիան Աղազարյանից ենք ստացել, ձեր մեջ ավելի լավ ինֆորմատորներ կան․ «Հրապարակ»-ի խմբագիր
- Հեռացումները շատ տրամաբանական եմ համարում.Գևորգ Պապոյանը՝ Աղազարյանի և Ասլանյանի մասին
- Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն
- Որպես քաղաքական պատճառով հետապնդվող այստեղ կարող էր լինել նաև Հովիկ Աղազարյանը. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին