«Գումի» շուկայի մսավաճառներն ազատ են արձակվել դատարանից
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավորներ Ոսկանյանի և Արամյանի, մերժել են «Գումի» շուկայի մսավաճառների գործով մեղադրալների նկատմամբ կալանավորումը` որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը:
Այս մասին հայտնում է փաստաբան Գևորգ Խաչատրյանը և շնորհակալություն հայտնում դատարանին արդարադատություն իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ՝ ստուգվել է մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը։ ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից։ Միջադեպի մասնակից ևս յոթ անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել էին։
Ձերբակալվածներից 6-ին` ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո ազատ էին արձակել, իսկ 2-ի նկատմամբ, քրեական հետապնդում էր հարուցվել։
Հարակից հրապարակումներ`
- Մենք խուլիգան կամ հանցագործ չենք, որ մեզ փաստաբանի պադերժկա պետք լինի․ Գումից ձերբակալվածներ
- Սպանդանոցային հզորությունները բավարար չեն ամբողջ ծավալով ապահովելու սպանդանոցային ծագման մսի իրացում. Բաբկեն Պիպոյան
- Ֆաշիստը, որ ֆաշիստ է, էլի թողել է, որ միսն ուտեն, բայց ոչ թե բոլորը վերցնեն տանեն. ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառ
- Գումի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվել է
- Գումի մսի շուկայից առգրավված միսը կայրվի. ՍԱՏՄ խոսնակ
- Գումի մսի շուկայից տարել են տավարի ջանդակները. Ահազանգ
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան