Անապայի լողափերը ողողված են մազութով
Անապայի հատվածում ծովափրը ծածկված են մազուով։ 4 հազար կամավորներ ներգրավվել են ափերի մաքրման, կենդանիների ու թռչունների լվացման աշխատանքներին։ Բացվել է թռչունների փրկարարական կենտրոն, որտեղ աշխատում են անասնաբույժներ և կամավորներ
Նավթամթերքի արտահոսք է տեղի ունեցել Կերչի նեղուցում նավերի վթարի պատճառով, որտեղ հանգստյան օրերին ուժեղ փոթորիկ էր։ Այս մասին հայտնում է РБК-ն։
Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկ և Անապա շրջաններում 49 կմ առափնյա գիծ մաքրվում է, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խումբը պարեկություն է իրականացնում նավթի արտահոսքի տարածքում ափի 70 կմ հատվածում։
Դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցում փոթորկի պատճառով խորտակվել են Volgoneft-212 և Volgoneft-239 բեռնատար նավերը։ Ընդհանուր առմամբ, դրանք տեղափոխելիս են եղել 9,2 հազար տոննա մազութ։ Վթարի հետևանքով մազութի արտահոսք է տեղի ունեցել։ Անապայում արտակարգ դրություն է հայտարարվել։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի