Լարսում ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոտրանսպորտային ճանապարհի Գուդաուրի(Փոստ)-Կոբիի հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը, այլ տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է։
Վրաստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, Գուդաուրի(Փոստ)-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածներում երթևեկությունն իրականացվելու է անկանգառ ռեժիմով:
Գուդաուրի (Փոստ)-Կոբի հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ձնահոսքից պաշտպանող թունելներով, իսկ նշված թունելների շրջանցիկ ճանապարհներով երթևեկությունն արգելված է։ Առաջին թունելի շրջանցիկ ճանապարհով երթևեկությունը թույլատրվում է առաջին պարբերությամբ սահմանված ռեժիմով։
Ավտոմեքենաների նշված ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի