Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխվել և վերականգնվել է
Ավարտվել են ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի՝ Գյումրու համայնքապետարանի շենք տեղափոխման և վերականգնման աշխատանքները: Այն իրակաացվել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ։
Որմնանկարը 1988 թ․ ավերիչ երկրաշարժի հետևանքով կիսավեր գործարաններից մեկից 2016 թ. տեղափոխվել էր Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն:
ԿԳՄՍ նախարարության հգաղզորդմամբ, որմնանկարի էսքիզային նախագիծը 2023 թ․ քննարկվել է ԿԳՄՍ նախարարությանը կից պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության հարցերով մասնագիտական աշխատանքային խմբի խորհրդում (նախագծի հեղինակ՝ Ա․ Պետրոսյան) և ստացել դրական եզրակացություն։
Նախագծի հիման վրա կազմված նախահաշվային գումարը ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհի տեսքով տրամադրել է Գյումրու «Վ․ Աճեմյանի դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին, որի՝ բաց ընթացակարգով հայտարարած մրցույթում հաղթող է ճանաչվել «Արվեստ և ժառանգություն» պատմամշակութային արժեքների վերականգնման կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Որմնանկարի ապամոնտաժման, նոր վայր տեղափոխման և տեղում վերականգնման աշխատանքները տևել են 3 ամիս։
Հ․ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի համայնքապետարան տեղափոխումը պայմանավորված է թատրոնի կողմից հուշարձանի հետագա պահպանության անհնարինությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի