Հասարակություն 21:46 18/12/2024 Հայաստան

Պատերազմից հետո որոշեցի չգրել, ինձ գտա նկարելու մեջ․ արցախցի Սրբուհի Վանյան

Սրբուհի Վանյանի ընտանիքը Արցախից Հայաստան տեղահանված ընտանիքներից է։ Արցախում նա զբաղվել է լրագրությամբ, իսկ, արդեն գալով Երևան, հիմել է փոքրիկ ընտանեկան  բիզնես, որն ավելի շատ համարում են արվեստ, քան ՝ գումար վաստակելու միջոց։

««Մին թաքուն տեղ»-ը ծնվել է Արցախում 2022թ․-ին, սակայն որպես բիզնես-գաղափար կյանք է ստացել Երևանում»,- Panorama.am-ի հետ զրույցում  պատմում է Սրբուհի Վանյանը՝ ընդգծելով, որ  գաղափարի հիմքում արվեստն է։

«Պատերազմի ընթացքում սկսեցի նկարել, երբ եկանք Երևան, ինձ առաջարկեցին այդ նկարներով գործ սկսել։ 2020թ․-ի պատերազմից հետո ծանր հիասթափության փուլ էր իմ կյանքում։ Երկար տարիներ զբաղվում էի լրագրությամբ, սակայն որոշեցի այլևս չգրել, հեռանալ մասնագիտությունիցս։ Իմ հոգեվիճակի միակ փրկությունը գտնում էի նկարելու մեջ և  հենց այդ ժամանակ ես իմ մեջ բացահայտեցի նկարելու ձիրքը։  Նկարում էի ինքս ինձ  համար՝ հաճույք ստանալով այդ պրոցեսից»,- պատմեց  Վանյանը։

Արցախցին նշեց, որ  բիզնեսով զբաղվելու միտք ունեցել է դեռևս Արցախում, երբ 2019թ․-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «Կոնիֆա Արցախ» միջոցառումը։  Բիզնեսի գաղափարն այլ էր և կապված էր այլ վայրի հետ։

«Հյուրատնային ոլորտում մեծ բաց կար, քանի որ  զբոսաշրջիկների մեծ հոսք կար դեպի Արցախ։ Այդ ժամանակ որոշեցինք՝ մեր փոքրիկ տարածքը վերածել  հյուրատան։ Հենց այդ հյուրատունը պետք է կոչվեր  «Մին թաքուն տեղ»։ Մենք ցանկաում էինք հյուրերին ցույց տալ Արցախի տեղը, որը մի թաքուն և չբացահայտված տեղ էր։ Փորձում էինք մեր ընտանիքի և հյուրատան օրինակով Արցախն աշխարհին ցույց տալ։ Ցավոք, 2020թ․-ի պատերազմը խանգարեց այդ ծրագրին, բայց  «Մին թաքուն տեղ»-ի երազանքը դեռևս կա»,- ասաց Վանյանն ու հավելեց․

«Ես ապրում էի Ստեփանակերտի ծայրամասում։ Ունեինք փոքրիկ բակ, որտեղ սիրում էինք ընկերներով հավաքվել։ Քանի որ մի քիչ դժվարությամբ էինք հասնում՝ ճանապարհների անբարեկարգ լինելու պատճառով, ընկերներս այն կոչեցին մի թաքուն տեղ և այդ բնորոշումը վերագրվում էր ինձ։ Ստեփանակերտում ինձ ճանաչում էին որպես մի թաքուն տեղում ապրող Սրբուհի»։

«Մին թաքուն տեղ»-ը Վանյանի համար հիշողություն է, հին ու նոր կենսագրության էջ։ Ստեղծագործել Արցախում և ստեղծագործել Երևանում ,բնականաբար, Վանյանի համար  տարբեր է։ Նրա խոսքով՝  տրամադրությունների փոփոխություն կա։

«Արցախում ամեն ինչ ուրիշ էր, մենք էլ էինք ուրիշ։ Կարոտով ենք հիշում ամեն ինչը։ Այստեղ ստիպված ենք ամեն ինչ փոխել՝ մի քիչ կիսատ ենք ապրում։ Բացի դրանից, այստեղ ժամանակը չի բավարարում  զուտ նկարելու համար, քաղաքի ռիթմն այլ է և ստիպված ենք լինում սոցիալական խնդիրները լուծելու համար մի քանի տեղ աշխատել, որպեսզի  հասցնենք հոգալ ընտանիքի կարիքները։  Դժվարություններ բնականաբար կան, բայց ես չեմ սիրում դրանցից խոսել։ Ամեն դեպքում հեշտ չէ, երբ  տասնամյակներ շարունակ ստեղծել ես, հասել սոցիալական կայունության, բայց հետո հասուն տարիքում կորցնում ես ամեն ինչ և սկսում նորից՝ այլ միջավայրում, այլ տրամադրվածությամբ։ Համեմատելով հայրենակիցների վիճակի հետ, որոնք բռնատեղահանվել են Արցախից, կորցրել հարազատներ և ծանր հոգեբանական վիճակում են տեղափոխել ՀՀ,  ես գերադասում եմ  շեշտը չդնել իմ հոգեբանական կամ սոցիալական վիճակի վրա , փորձում ենք մեր ուժերի ներածին չափով մեր խնդիրները լուծել ինքնուրույն»,- ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ «Մին թաքուն տեղ»-ի ապրանքները՝  պայուսակներ, բարձի երեսներ, շարֆեր, սփռոցներ և այլ ապրանքներ, որոնք  զարդարված  են Վանյանի նկարներով,  ներկայացված են սոցիալական ցանցերում։ Ինչպես նշում է հեղինակը, հիմնականում հատով են վաճառում, մեծ ծավալներ չկան, թեև հետաքրքրությունը ապրանքանիշի հանդեպ գնալով  աճում է։ Արդեն որոշ քանակ հնարավոր է եղել արտահանել ԱՄՆ, Վիեննա։

«Կամաց-կամաց շուկայում կլսեն մեր մասին և կգնահատեն այս սիրողական արվետը, որն ավելի շատ օգտագործվում է տեքստիլի վրա»,- եզրափակեց Սրբուհի Վանյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:27
Պարզվեց նախագահ Սարգսյանը դիտում էր եթերը ու հայտնեց, որ կգա հյուր «Իմնեմնիմի» podcast-ին. Վազգեն Սաղաթելյան
«Իմնեմնիմի» podcast-ի համահիմնադիր Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է «Երեկվա «Իմնեմնիմի»-ի...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 5 անդամ (3-ն անչափահաս) «թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. «Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Գազայում 19 պաղեստինցի է զոհվել Իսրայելի այսօրվա հարվածներց, որից հետո նոր միայն զինադադար հաստատվեց
Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսած իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհվել է 19, վիրավորվել՝ 36 մարդ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանից և Իրանից
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից և Իսրայելից։ Այս մասին հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունից և...
Աղբյուր` Panorama.am
14:22
Հայաստանի եղանակի տեսությունն առաջիկա շաբաթվա համար
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը. «Երևանում`...
Աղբյուր` Panorama.am
13:47
Թուրք-ադրբեջանական հակահայ և ցեղասպանական քաղաքականությանը ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ունեցել են օժանդակ դերակատարում. «Հայկական նախագիծ»
«Հայկական նախագիծը» հայտարարություն է տարածել պատանդառված հայ ռազմաքաղաքական առաջնորդների «դատավարության» առնչությամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:20
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են. Ստեփան Դանիելյան
«Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են»,-տեսագրված վերլուծության մեջ հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:09
Իսլամ Մախաչովը ռեկորդային՝ 5-րդ անգամ պաշտպանեց տիտղոսը
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մախաչովը ռեկորդ է սահմանել թեթև քաշային կարգում տիտղոսային մենամարտերում...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. ՄԻՀ ներկայացուցիչ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:19
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Jaguar»-ը, «Opel»-ն ու «Kia»-ն
Հունվարի 18-ին, ժամը 21։30-ի սահմաններում Սայաթ Նովա-Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են «Jaguar»...
Աղբյուր` Panorama.am
10:29
Իսրայելը հետաձգում է Գազայում ծրագրված զինադադարը
Գազայի հատվածում հրադադարը, որը նախատեսված է 09:30-ին, չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի տրամադրել Իսրայելին պատանդների ցուցակը,...
Աղբյուր` Panorama.am
09:47
Թրամփը ժամանում է Վաշինգտոն երդմնակալության
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը նախատեսված իր երդմնակալության արարողությունից առաջ կանգ է առել Բլեր Հաուսում՝ Սպիտակ տան...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հայաստանում այս պահին կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:49
Գիդի ահազանգը. Հայաստանի կողմից առաջարկվող փաթեթները ամենաթանկն են տարածաշրջանում
«Պատերազմից, քովիդից հետո հազիվ ոտքի կանգնող զբոսաշրջության ոլորտը այս պահին բավական լուրջ դժվարությունների միջով է...
Աղբյուր` Panorama.am
23:31
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը տարածել է  հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի երևանցիներ,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Փարպիում «Tesla» է այրվել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 18-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր...
Աղբյուր` Panorama.am
21:53
Մահացել է Վարդան Սիմոնյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Վարդան Սիմոնյանը: Գույժը հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը։ Հոգեհանգստի...
Աղբյուր` Panorama.am
21:48
Արմեն Աշոտյան. «Սերժին մերժելու» վարակն ընթանում է երկու հիմնական սցենարով
«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց...
Աղբյուր` Panorama.am
21:34
Վիտալի Բալասանյանը հրապարակել է Փաշինյանին, Պուտինին ու Ալիևին ուղղված իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել իր  նամակը  2020 թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
21:01
ԱԲ-ն կանխատեսել է Մախաչով-Մոյկանո մենամարտի արդյունքը
Արհեստական բանականությունը՝ AI Google-ը կանխատեսել է UFC-ի թեթև քաշային կարգում ռուս Իսլամ Մախաչովի և բրազիլացի Ռենատո Մոյկանոյի գալիք մենամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ոսկան Սարգսյան. Պետբյուջեից մեծ փողեր ունե՞ք այդ միջոցառումով մսխելու
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին. «Հայաստանը, սփյուռքը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արման Ծառուկյանն ապաքինվելուց հետո կմասնակցի՞ տիտղոսային պայքարի. Մեկնաբանել են նրա թիմից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանին ապաքինվելուց հետո տիտղոսային մենամարտ անցկացնելու երաշխիքներ UFC ղեկավարությունը...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որտեղ քննարկվել են քաղաքացիների բողոքները...
Աղբյուր` Panorama.am
19:50
Չալաբյան. Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս
«Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մանկապարտեզի ղեկավարը փորձել է կոծկել դեպքը, շեղել ուշադրությունը. Արձագանք բաց նամակին
Ավան վարչական շրջանի մանկապարտեզներ ՀՈԱԿ-ից արձագանքել են թիվ 57 մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանի բաց նամակին. «Լրատվական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Տհաճ իրադրություն, դիսկոմֆորտ և կաշկանդվածություն. Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
Ավանի  /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ /մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին,...
Աղբյուր` Panorama.am
18:18
ԱՄՆ կոնգրեսականը պետքարտուղարությանը կոչ է անում Մագնիտսկու ակտով նախատեսված պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչախմբի դեմ
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դինա Տիտուսը X-ի իր միկրոբլոգում դատապարտել է  Բաքվում պահվող հայ գերիների դատավարությունը։...
Աղբյուր` Panorama.am
18:03
Իրանն ու Ռուսաստանն արևմուտքի կարիքը չունեն. Մասուդ Փեզեշքիան
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը վկայում է այն մասին, որ երկու տերություններն էլ մտադիր...
Աղբյուր` Panorama.am
17:52
Սոչիում ուժեղ փոթորիկի վտանգ կա
Սոչիի լողափեր քաղաքացիների մուտքը սահմանափակվել է կանխատեսվող փոթորկի պատճառով։ «Ռիա Նովոստի»-ն գրում է, որ փոթորիկի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}