«Լավագույն ուսանող» մրցույթ. 37 ուսանող կստանա կրթաթոշակ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2024թ. մրցույթի արդյունքները:
Մրցույթի արդյունքում առաջին, երկրորդ և երրորդ տեղ գրաված 37 ուսանողներ կստանան համապատասխանաբար 398 000 ՀՀ դրամ (14 ուսանող), 318 000 ՀՀ դրամ (12 ուսանող) և 238 000 ՀՀ դրամ (11 ուսանող) կրթաթոշակ:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, մրցույթին մասնակցել են առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բուհերի ուսանողները հետևյալ ոլորտներում`
- բնագիտություն (այդ թվում՝ մաթեմատիկա և ՏՀՏ),
- հայագիտություն,
- հումանիտար գիտություններ,
- հասարակագիտություն,
-ճարտարագիտություն (այդ թվում՝ ճարտարապետություն/գյուղատնտեսություն),
- մշակույթ-սպորտ,
- բժշկություն:
Մրցույթն անցկացվել է ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով: Հաղթողները որոշվել են հավաքած առավելագույն միավորներով՝ ըստ 3-10 միավորանոց գնահատման սանդղակի (հավասար միավորների դեպքում հաշվի են առնվել ուսանողի առաջադիմությունը և կարգով սահմանված այլ չափանիշներ):
Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում:
Մրցույթը նաև նպատակ ունի նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, խթանել ուսանողների մասնակցությունը և ձեռքբերումները մասնագիտական ոլորտներում, ինչպես նաև խթանել մրցակցությունը բուհերի ուսանողների միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի