Առաջին անգամ լեհերի կեսը կողմ են թեկուզ զիջումների գնով Ուկրաինայում պատերազմի ավարտին
Լեհաստանի քաղաքացիների մեծ մասն առաջին անգամ կողմ են արտահայտվել Ուկրաիանայում պատերազմի ավարտին թեկուզ տարածքային կամ ինքնիշխանության զիջումների գնով։ Այս մասին հայտնում են ուկրաիանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի (CBOS) հարցման արդյունքները։
CBOS-ը նշել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ լեհերի շրջանում գերակայում է այն կարծիքը, որ գլխավոր առաջնահերթությունը պետք է լինի խաղաղության հասնելն ու ռազմական գործողությունների դադերցումը, եթե նույնիսկ դա Կիևից պահանջում է զիջումներ։
Ըստ հարցման արդյունքների, նման կարծիք է հայտնել լեհերի 55 տոկոսը, այս տարվա սեպտեմբերին նման կարծիք ունեցողները կազմում էին 39 տոկոս, իսկ 2022-ի ապրիլին՝ 26 տոկոս։ Հարցվածների 31 տոկոսը հայտնել է, որ Ուկրաիանան պետք է շարունակի պայքարը առանց որևէ զիջումների։ Համեմատության համար նշենք, որ 2024-ի սեպտեմբերին նման կարծիք հայտնել էր հարցվածքների 46 տոկոսը, իսկ 2022-ի ապրիլին՝ 59 տոկոսը։
Ինչպես նշում է Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը, լայնամասշտաբ պատերազմի տարբեր փուլերում լեհերի շրջանում գերակշռում էր այն կարծիքը, որ ուկրաինացիները, Արևմուտքի աջակցությամբ, պետք է շարունակեն պայքարը և ոչ մի զիջում չանեն Ռուսաստանին։
Սակայն այս դիրքորոշման կողմնակիցների թիվը պատերազմի երկրորդ տարվա սկզբից աստիճանաբար նվազում է, և վերջին երեք ամսում այդ ցուցանիշը նվազել է ևս 10%-ով։
Ըստ հետազոտության՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցություններին աջակցող լեհերի մեծամասնությունը 18-24 տարեկան մարդիկ են, փոքր քաղաքների բնակիչներ, ավելի քիչ կրթություն ունեցողներ, ինչպես նաև նրանք, ովքեր իրենց ֆինանսական վիճակը գնահատում են որպես աղքատ, հավատարիմ են կրոնական համոզմունքներին և ունեն աջ քաղաքական հայացքներ։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի