ՌԴ Մուրմանսկի շրջանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքը
Մուրմանսկի շրջանում «Կնյաժայա» կայարանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքը։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են Հյուսիսարևմտյան տրանսպորտի դատախազությունից։
Ինչպես պարզաբանել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը, տուժել է 14 մարդ, երեքի վիճակը ծանր է։
Ռուսական երկաթուղիներից էլ հայտնել են, որ մեկ ուղևոր արգելափակվել է վագոնի ներսում և փրկարարական աշխատանքները շարունակվվում են։
Մուրմանսկի շրջանի նահանգապետ Անդրեյ Չիբիսը հայտնել է, որ դեպքի վայր են ժամանել փրկարարներ և շտապօգնության յոթ խումբ։
Մուրմանսկ-Սանկտ Պետերբուրգ թիվ 11 գնացքի կողային բախումը բեռնատար վագոնների հետ տեղի է ունեցել 17:15-ին։ Առաջինի մեջ եղել է 326 ուղևոր։ Երեք մարդատար և չորս բեռնատար վագոններ դուրս են եկել ռելսերից։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գծերի մոտ հայտնված հետիոտնին, նա մահացել է
- Վոլգոգրադում ուղևորատար գնացքը դուրս է կել ռելսերից. Կան մի քանի տասնյակ տուժածներ
- Հնդկաստանի Օդիշա նահանգում բեռնատար գնացքը կրկին դուրս է եկել ռելսերից
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի