Խնդրի լուծման բանալին սպանդանոցների քանակը չէ. Իրավաբան
«Սննդամթերքի անվտանգությունը չափազանց առանցքային խնդիր է, սակայն դրա լուծումը սոսկ սպանդանոցներին առնչվող իրավիճակային կարգավորումները չեն»,-նման համոզմունք է հայտնել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը՝ lurer.com-ի հետ խոսելով օրեր առաջ Խորենացի փողոցում գործող մսի շուկայում տեղի ունեցած դեպքերին ու զարգացումներին։
Իրավաբանի խոսքով, այսօր Հայաստանում պետական պաշտոնյան իր գործունեությունը պատկերացնում է առավելապես հետևողական կերպով պահանջներ ներկայացնելով և հարկադրանքի տարաբնույթ միջոցներ կիրառելով, անտեսելով, որ նախ՝ անհրաժեշտ է ստեղծել ակնկալվող իրավաչափ վարքագծի նվազագույն պայմաններ:
«Ամեն ինչ ընկալվում է անընդունելի վարքագիծը իբր վախի ազդեցությամբ կանխարգելելու անհեռանկար հարթությամբ: Հանրային դժգոհության ցանկացած դրսևորում անվերապահորեն ընկալվում է իբրև ոչ իրավաչափ վարքագիծ։ Ընդ որում, այդպիսի մթնոլորտում նաև նվազում են քաղաքացիների ողջամիտ ակնկալիքները, նրանք արդեն բավարարվում են զուտ երկրորդական հարցերի մասին խոսելով, հույս չունենալով, որ համակարգային լուծումները իրատեսական են: Մինչեռ՝ խնդիրը խորքային ու համալիր լուծում է պահանջում, մասնավորապես՝ խնդրի լուծման բանալին սպանդանոցների քանակը չէ, այլ այդ ծառայությունից օգտվելու տարրական պայմանների բացակայությունը: Ըստ էության, վակուումը լրացնում են ոչ թե ծանր աշխատանքով մսամթերք արտադրողները, այլ պետական անկատար կառուցակարգերին փոխարինելու եկած մասնավոր սուբյեկտները, որոնք ինքնուրույն լուծում են մսամթերքի փոխադրման, վաճառքի և բոլոր այլ հարակից հարցերը»,-ասել է Դանիելյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին ՍԱՏՄ տեսուչների ու ոստիկանների՝ Գումի շուկայի հարևանությամբ գործող մսի խանութներ այցն ավարտվեց ձերբակալություններով։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ-որ մեկին «վիզ պետք էր» նոր տարուց առաջ մսի գինը հանել երկինք ու ձևը գտավ․ Սարիբեկյան
- Գումի մսի շուկայից առգրավված միսը կայրվի. ՍԱՏՄ խոսնակ
- Գումի մսի շուկայից տարել են տավարի ջանդակները. Ահազանգ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի