Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ
ՆԳՆ-ից հայտնում են, որ մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կբարելավեն հանրային անվտանգությունը, կդյուրացնեն վարչարարությունը:
«Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական։
Եթե վարորդի մոտ առկա չէ վարորդական իրավունքի վկայական, սակայն նա ունի վարելու իրավունք, և դա հաստատվում է պարեկային ծառայողի կողմից ծրագրային ստուգմամբ, ապա նա ենթակա չէ վարչական պատասխանատվության։
Վարորդական իրավունք չունեցողների կողմից տրանսպորտային միջոց վարելը կքրեականացվի, եթե անձն չունի վարելու իրավունք, սակայն վարում է տրանսպորըային միջոց,քանի որ դրանով իսկ հայտնվելով մյուս վարորդների համեմատությամբ արտոնյալ կարգավիճակում և վտանգում երթևեկության մյուս մասնակիցների կյանքը, ապա նա առաջին անգամ ենթակա կլինի վարչական, ապա՝ քրեական պատասխանատվության։
Երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների համար կպարզեցվի ՀՀ-ում օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով մեքենա վարելու կարգը։
Կարգելվի գաղտնի փականով դանակների և համանման առարկաների վաճառքը անչափահասներին։
Նախագծերն առաջիկա օրերին կդրվեն շրջանառության մեջ»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Վարորդական իրավունքի վկայականի ստացման վերաբերյալ գովազդը՝ ծուղակ
- 2020 թվականից առ այսօր կայացվել է վարորդական իրավունքի զրկման ավելի քան 23 հազար որոշում
- Մոպեդները պետք է հաշվառել և վարել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական ունենալու դեպքում
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի