«Mercedes»-ը վրաերթի է ենթարկել տղամարդուն և բժիշկներն արձանագրել են վերջինի մшհը
Դեկտեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Վալերիկ Կ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:
«Վարորդը փախուստի չի դիմել և ահազանգել է շտապօգնություն: Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը: Ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավորությամբ վարչության Նուբարաշենի բաժնի օեպրատիվ խումբը, նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները: Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՊ հանցագործությունների քննության բաժին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է մահացածի ինքնությունը:Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Այս պահին պարզում են նաև՝ արդյոք դեպքը Երևանի վարչական տարածքում է, թե Արարատի մարզի ու եթե պարզվի, որ Արարատի մարզում է, դեպքի վայր կամ կժամանեն ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչները, կամ նախաձեռնված քրեական վարույթը Երևանը կուղարկի Մասիսի քննչական բաժին»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա վրաերթի է ենթարկել հետիոտների
- Կրկնակի վրաերթի ենթարկված 44-ամյա տղամարդը մաhաgել է
- Ողբերգական վրաերթ Իսակովի պողոտայում
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի