Բարձրագույն խմբի առաջնությունում թիմերից մեկը պայմանավորված խաղերով է զբաղվում. Ֆան շարժումների անդամ
«Մենք գործ ունենք մի թիմի հետ, որը 5 տարվա աշխատանքը ձախողել է, իրենց հնչեցրած նոր ռազմավարությանն անվստահելի է»,- Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների ֆան շարժումների անդամների ասուլիսում ասաց Երվանդ Իսմաիլյանը՝ խոսելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մասին։
Նրա խոսքով, թիմը, որը գրեթե 90 տոկոսով չի հասել իր նպատակներին վերջին 5 տարում, վստահություն չի ներշնչում, որ կարող է առաջիկա երկու տարում փոխել իրավիճակը։
Երվանդ Իսմաիլյանը նշեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չունի այն հարգանքը հայկական ֆուտբոլում, որ ոչ միայն չի կարողանում լուծել տարբեր ակումբերի կամ ֆուտբոլային կառույցների միջև առաջացած խնդիրները, այլև ինքն ակումբերի հետ ունի լաված հարաբերությունները, երբեմն անցնում է կարմիր գծերը։
«Ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում տուժում է ֆուտբոլ խաղի արդյունքը, ֆուտբոլ խաղի սպորտային որակը»,- ասաց նա։
Դավիթ Վահրադյանը խոսելով պայմանավորված խաղերի մասին՝ ասաց. «Այդ խնդիրն առկա է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում։ Թիմի անունը չեմ տա։ Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի բարձրագույն խմբի թիմերից մեկին ՈՒԵՖԱ-ն նամակ է գրել ՀՖՖ-ին, որ տվյալ թիմը պայմանավորված խաղերով է զբաղվում։ Ֆեդերացիան ստանալով այդ նամակը ոչ թե կտրականապես այդ խնդիրը լուծում է, այլ իր մոտ է կանչում ակումբի ղեկավարությանը, նշում, որ տվյալ օտարազգի ֆուտբոլիստները զբաղվում են պայմանավորված խաղերով, ընդամենը հեռացնում են։
Դա, մեր կարծիքով, խնդրի լուծում չէ, պետք է լինեն հիմքային լուծումներ։
Եթե մի թիմ զբաղվում է պայմանավորված խաղ կազմակերպելով, դա գալիս է ղեկավարությունից։ Մեծ միտում կա, որ ֆեդերացիան տեղյակ է այդ պայմանավորված խաղերից։ Էլի բազմաթիվ դեպքեր կան»։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի