Հայաստանի կողմից ներկայացված ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» կարճ ցուցակում
Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան երեքշաբթի օրը հրապարակել է «Օսկար» կինոմրցանակաբաշխության հավակնորդների կարճ ցուցակը 10 անվանակարգերում։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում։
«Լավագույն արտասահմանյան լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում ներառված է 15 ֆիլմ ներկայացված Բրազիլիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Չեխիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Կանադայից, Լատվիայից, Նորվեգիայից, Պաղեստինից, Թայլանդից, Իռլանդիայից, Իսլանդիայից, Սենեգալից։
Այս անվանակարգի երկար ցանկում ընդգրկված էին եղել ֆիլմեր 85 երկրներից և տարածաշրջաններից:
Հայաստանի կողմից «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ներկայացված ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը չի ընդգրկվել հավակորդների ցուցակում։
«Օսկարի» հավակնորդները կհայտարարվեն 2025 թվականի հունվարի 17-ին։
«Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2025 թվականի մարտի 2-ին։
Հարակից հրապարակումներ`
- Արցախյան պատերազմի մասին պատմող «250 կմ» ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների երկար ցանկում
- Հայաստանն արգելափակում է արցախյան ֆիլմի առաջադրումը «Օսկար»-ի համար
- «Օսկարն» առաջին անգամ կվարի Կոնան Օ'Բրայենը
- Ադրբեջանի ճնշումից հետո Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը
- Օսկարի չներկայացված մյուս ֆիլմը. Հովհաննես Իշխանյան
- Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմը «Օսկարի» համար պայքարում ֆավորիտ է
- Հայկական ազգային կինոակադեմիան ձեռնահաս կառույց չէ «Օսկարում» ֆիլմ ներկայացնելու համար. «Ակն ընդ ական»
- Հայաստանի կինոակադեմիան պետք է վերանայի պատերազմnւմ զոհված Սողոմոնի մասին «1489» ֆիլմը «Օսկարին» չներկայացնելու որոշումը. «Ակն ընդ ական»
- Հորդանանը 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը ներկայացրել է «Օսկար»-ի
- Հայաստանի կողմից «Օսկարի» կներկայացվի էդգար Բաղդասարյան «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի