Նման բան ուղղակի չի լինելու. Մհեր Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
«Ես տեղյակ եմ՝ ինչ առաջարկների մասին է խոսքը, բայց քանի դեռ պաշտոնական արձագանք չունենք, ես չէի ուզենա բացել դրանց բովանդակությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի կողմից Ադրբեջանին ի՞նչ առաջարկներ են ներկայացվել։
«Մենք ասել ենք, որ ոչ թե բանակցություններ ենք վարում, այլ առաջարկներ ենք ներկայացրել»,-ասաց նա:
Պատասխանելով «Զանգեզուրի միջանցքի» մասին Բաքվից հնչող հայտարարությունների մասին հարցին, Մհեր Գրիգորյանն ասաց. «Մենք քանի անգամ ենք կրկնել, որ կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է: Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել ու մեկնաբանել այդ տերմինը: Նման բան ուղղակի չի լինելու: Մենք շարունակաբար կրկնում ենք, որ Հայաստանը ցանկանում է և պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց շատ դոգմատիկ կանոնների ներքո՝ ինքնիշխանության և իրավազորության ներքո»:
Նրա խոսքով, սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չունեն Ադրբեջանի հետ, բայց, կարծում է, մոտ ժամանակներում հանդիպում կլինի, որովհետև կանոնակարգի քննարկման, հաստատման փուլերում եղել է պայմանավորվածություն, որ կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո պետք է հանդիպել և շարունակել աշխատանքները:
Նա չնշեց, թե հաջորդը որ հատվածում է տեղի ունենալու սահմանազատումը. «Համատեղ հաստատված կանոնակարգով կա պայմանավորվածություն, կողմերը մինչ օրս պահպանել են, մամլո հաղորդագրություններից դուրս որևէ մեկնաբանություն չենք տալիս»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ասել էր. «Մենք հայ և ադրբեջանցի մեր գործընկերների հետ կարգավորման բազմաթիվ ուղղություններով արդեն լուրջ արդյունքների ենք հասել։ Կցանկանայի խոսել մարզային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, առաջին հերթին՝ երկաթուղային։ Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որը ղեկավարում են փոխվարչապետները, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը»։ ՌԴ ԱԳ փոխնախարարը հստակեցրել էր, որ խոսքը Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի մասին է։
Հարակից հրապարակումներ`
- Ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Սյունիքով Ադրբեջան-Նախիջևան երկաթուղու վերականգնման համար. Միխայիլ Գալուզին
- «Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին. Աշոտյան
- «Զանգեզուրի միջանցք» տերմին մենք չենք օգտագործում․ Զախարովա
- «Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար. Քուրթուլմուշ
- «Զանգեզուրի միջանցքի հարցը ևս արծարծվել է». Պեսկով
- Շոյգու. Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Իրանի հետ ունեցած նախկին պայմանավորվածություններին
- «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը չի համապատասխանում Հայաստանի շահերին. Ալի Խամենեի
- Էրդողան. «Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր քայլ կլինի խաղաղության համաձայնագրի ամրապնդման համար»
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի