Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Այսօրն տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
ՔՊ-ից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են կարգապահական բնույթի հարցեր, Վարչության որոշմամբ Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Հիշեցնենք՝ Հակոբ Ասլանյանն օրեր առաջ հայտարարել էր, որ մեկ ամսով սառեցնում է իր անդամակցությունը ՔՊ խմբակցությանը, որի պատճառը Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցած զարգացումներն են: Այդ հայտարարությունից ժամեր անց նա նոր հայտարարություն էր տարածել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ նախորդ հայտարարությունը «համարում է սխալ և էմոցիոնալ», շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության լիարժեք անդամ։ Չնայած երկրորդ հայտարարությանը, նա հեռացվել էր ՔՊ խմբակցությունից։
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը նույնպես հեռացվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Ասլանյանին այսօր կանչել են ՔՊ վարչություն
- Խնդրում եմ՝ ինձ հանգիստ թողնել, մեկ ամիս ոչ մի մեկնաբանություն չեմ տալու. ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
- «Հրապարակ». Հակոբ Ասլանյանը հնարավոր է նոր հայտարարություն անի
- Հեռացումները շատ տրամաբանական եմ համարում.Գևորգ Պապոյանը՝ Աղազարյանի և Ասլանյանի մասին
- Հայկ Կոնջորյանը պարզաբանել է,թե ինչո՞ւ են հեռացրել Հակոբ Ասլանյանին ՔՊ-ից
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի