Զախարովա. Ավելի լավ է Երևանից հետաքրքրվել, թե ինչպես են հենց ՀՀ իշխանությունները վերաբերվում Ալիևի հայտարարություններին
«Ավելի լավ է Երևանից հետաքրքրվել, թե ինչպես են հենց Հայաստանի իշխանությունները վերաբերվում այս հայտարարություններին»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջին ուղղված Հայաստանի իշխանություններին՝ բանակցություններ սկսել այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական համայնքի» հետ։
Հարցին, թե ինչպես է գնահատում Մոսկվան այն նոր պահանջները, որոնք Բաքուն մշտապես առաջադրում է հայկական կողմին հաշտության պայմանագիր ստորագրելու համար, Զախարովան ասել է. «Կարծում եմ՝ ավելի լավ է Երևանից հետաքրքրվել, թե ինչպես են հենց Հայաստանի իշխանությունները վերաբերվում այդ հայտարարությանը։
Մեր դիրքորոշումն է. ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների տարրերից մեկը՝ դա հումանիտար բլոկի քննարկումն է, ներառյալ այնպիսի հարցեր, ինչպիսիք են փախստականների իրավունքների ապահովումը, մշակութային, պատմական, կրոնական ժառանգության հուշարձանների պահպանումը, դրանց անվտանգության ապահովումը, դեպի այդ հուշարձաններ ազատ մուտքի ապահովումը, անհայտ կորածների որոնումը, ռազմագերիների և պահվող անձանց փոխանակումը:
Մենք բազմիցս նշել ենք հումանիտար հարցերով Երևանի և Բաքվի միջև երկխոսության վերականգնման կարևորությունը։ Մենք մեր կողմից պատրաստ ենք աջակցել, եթե կողմերը ցանկանում են օգտվել մեր հնարավորություններից»։
Հարակից հրապարակումներ`
- Նման բան ուղղակի չի լինելու. Մհեր Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
- Իզմիրում բացվել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան համայնքի» Թուրքիայի գրասենյակը
- Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի