ՌԴ ԳՇ պետն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում Մոսկվայի դերին
Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկել Անդրկովկասում, և հիմնականում այդ ջանքերի շնորհիվ Բաքուն և Երևանը հաջողությամբ ընթանում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ մասին օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների համար ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
«Ի տարբերություն Արևմուտքի ապակառուցողական գործողությունների, Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում այս տարածաշրջանում։ Հիմնականում մեր պետության ջանքերի շնորհիվ է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Բաքվի և Երևանի դրական առաջընթացն ակնառու է»,-Գերասիմովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, այժմ ավարտվել է միջպետական սահմանազատման գծի ամենաբարդ հատվածներից մեկի սահմանազատումը` Ադրբեջանի Ղազախի և Հայաստանի Տավուշի մարզերի միջև։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝ ՀՀ իշխանությունների կողմից հորինված
- Անջեյ Դուդայի՝ հայ-ադրբեջանական սահման այցից հետո Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի