Ինչու է Սարատով-Երևան չվերթի ինքնաթիռը «Էրեբունի»-ում վայրէջք կատարել
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս պահին դեռևս որևէ պաշտոնական պարզաբանում չունի, թե ինչու է դեկտեմբերի 14-ին «Շիրակ ավիա»-ի Սարատով-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք կատարել ոչ թե, ինչպես պետք է լիներ, «Զվարթնոց» օդանավակայանում, այլ «Էրեբունի»-ում։
Քաղավիացիայի մամուլի խոսնակ Լիլիթ Աղաբեկյանը Panorama.am-ին հայտնեց, որ քննություն է ընթանում, քննության ավարտից հետո արդյունքների մասին կտեղեկացնեն։
«Նախնական որևէ վարկած չենք կարող ասել, նոր է քննությունը սկսվել, տվյալներ են հավաքվում։ Այս փուլում որևէ բան չեմ կարող ասել»,- նշեց Լ. Աղաբեկյանը։
Ինչ վերաբերում է մամուլում տարածված տեղեկությանը, որ Սարատով-Երևան չվերթի օդաչուն ինքնաթիռը սխալմամբ է իջեցրել «Էրեբունի» օդանավակայանում, նա նշեց. «Քանի որ քննություն է ընթանում, չենք կարող ենթադրություններ անել»։
Ինքնաթիռը «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարելուց կարճ ժամանակ անց գնացել է «Զվարթնոց», ուղևորները այնտեղ էլ իջել են ինքնաթիռից։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի