Ալիևը ռուսական ընկերություններին հրավիրում է օկուպացված Արցախ
Բաքուն օկուպացված Արցախում սպասում է ռուսական ներդրումներին և ուրախ կլինի տեսնել ռուսական ընկերությունների ժամանումը։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին և «Russia Today» միջազգային մեդիա խմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում ասել է Իլհամ Ալիևը։
«Առաջին ներդրումային նախագիծն իրականացրել է Թաթարստանը։ Այն «Կամազ»-ի սպասարկման կենտրոնն էր Ջրականի շրջանում, որը Թաթարստանի ղեկավարի հետ բացել եմ ես։ Այսինքն՝ դա առաջին ներդրումային նախագիծն էր, հետևաբար՝ առաջին օտարերկրյա ներդրումային նախագիծը նույնպես ռուսական է։
Այսպիսով, մենք սպասում ենք ներդրումների, և մենք ուրախ կլինենք նաև կապալառուների համար»,- ասել է Ալիևը «Russia Today» միջազգային մեդիա խմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևի հարցազրույցում։
Ալիևը նաև հայտարարել է, թե կարիք չունի Հայաստանում թուրքական ռազմաբազա տեղադրել։
Հիշեցնենք,որ Ադրբեջանը 2020 թվականին աննախադեպ ռազմական ագրեսիա սկսեց Արցախի ժողովրդի դեմ, օկուպացնելով հանրապետության 70 %-ը, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հերթական ռազմական ագրեսիայով հայաթապեց Արցախը, որը ցեղասպանական գործողություն որակվեց միջազգային համապատասխան կառույցների կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանgիները փոփոխությունների են ենթարկում օկուպացված Արցախի նախագահի նստավայրը
- Օկուպացված Արցախում արդեն բնակվում է 30 հազար ադրբեջшնgի
- Օկուպացված Ստեփանակերտում հայ կին է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի