Ալիևը խոսել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին և պարծեցել, որ Երևանը չի դիմանա Բաքվի հետ սպառազինությունների մրցավազքին
Զենքերը, որոնք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական մահաբեր զենքեր են, որոնք վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար։ Ռիա նովոստիին և ВГТРК -ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք բազմիցս հայտնել ենք Հայաստանին և նրա հովանավորներին ԱՄՆ Պետքարտուղարությունում, որ դա պետք է դադարեցվի։ Բայց, ցավոք, մեզ չլսեցին։ Հայաստանին սպառազինելու գործընթացն առաջ է ընթանում թռիչքային»,- ասել է Ալիևը։
«Մենք, բնականաբար, ստիպված ենք համարժեք միջոցներ ձեռնարկել։ Մեր ռազմական բյուջեն 2025 թվականին կլինի ռեկորդային՝ մոտ 5 միլիարդ դոլար»,- նշել է նա։
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի սպառազինության հետևում կանգնած են Ֆրանսիան, Հնդկաստանը և ԱՄՆ-ը, թեև Վաշինգտոնը չի ընդունում, որ իր կողմից էլ կան մատակարարումները, թեև Ադրբեջանը հայկական օդանավակայաններում արձանագրել է ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռներ։
Նրա խոսքով, Հայաստանը պետք է հասկանա, որ ոչ ոք իրեն «հողի վրա» չի օգնի Ադրբեջանի դեմ սադրանքի դեպքում՝ չնայած ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությանը։
«Ես կարծում եմ, որ սա աղետալի ճանապարհ է։ Նախ, Հայաստանը չի դիմանա մեզ հետ սպառազինությունների մրցավազքին։ Չնայած այն հանգամանքին, որ զենքի մեծ մասը նրանք ստանում են Արևմուտքից անվճար կամ ապառիկ։ Բայց նույնիսկ այս դեպքում նրանք չեն դիմանա մեզ հետ սպառազինությունների մրցավազքին»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի