Ալիևը Փաշինյանի հետ վերջին հանդիպումից տպավորություն է ստացել, որ Ադրբեջանի առաջադրած պայմանները կընդունվեն
«Մենք իրականում մեծ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի շրջանակներում։ Այս փաստաթղթի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցվել են, մնացել է 2-ը»,- Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությանը տված հարցազրույցում ասել է Իլհամ Ալիևը՝ պատասխանելով Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ձևավորման գործընթացին։
«Կազանում Հայաստանի վարչապետի հետ իմ վերջին հանդիպման ժամանակ լսեցի ու զգացի, որ այս երկու հոդվածները համաձայնեցված չեն, բայց կարող են դրանք ընդունվել նաև Հայաստանի կողմից, նկատի ունեմ մեր պայմանները»,-հայտարարել է Ալիևը։
Ըստ Ադրբեջանի նախագահի, «դրանցից մեկը վերաբերում է միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում հայցերից զերծ մնալուն, մյուսը վերաբերում է այլ երկրների ներկայացուցիչներին երկու պետությունների սահմանին չտեղակայելուն։
«Եվս երկու պահ կա, որ հայկական կողմը պետք է անի։ Առաջինը՝ իր Սահմանադրությունը փոխելն է, որովհետև սահմանադրության մեջ հիշատակվում է անկախության հռչակագիրը, որն իր հերթին տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի հանդեպ, որտեղ ԼՂԻՄ-ը հայտարարված է Հայաստանի մաս։ Ուստի սահմանադրություն փոխելը մեր քմահաճույքը չէ, դրանք ուղղակի օբյեկտիվ պայմաններ են»,-ասել է Ալիևը։
Բաքվի երկրորդ պայմանը, ըստ Ալիևի, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ «Քանի որ այս հարցը լուծվում է կոնսենսուսով, առանց Հայաստանի համաձայնության դա ֆորմալ առումով անհնար է անել։ Թեև ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց չի գործում, այն գոյություն ունի միայն ֆորմալ առումով։
«Եվ մեր հարցն այն է, որ եթե Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, իսկ Մինսկի խումբը ստեղծվել է Ղարաբաղի հարցը լուծելու համար, ապա ինչո՞ւ է այն անհրաժեշտ։ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու, մեզ հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար ԵԱՀԿ-ին դիմելու Հայաստանի դժկամությունը, հուշում է, որ ռևանշիստների ծրագրերը բավականին լուրջ են»,-նշել է Բաքվի առաջնորդը։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը խոսել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին և պարծեցել, որ Երևանը չի դիմանա Բաքվի հետ սպառազինությունների մրցավազքին
- Ալիևը ռուսական ընկերություններին հրավիրում է օկուպացված Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի