Աճուրդի ամենաթանկ վաճառքը. Այվազովսկու կտավն աճուրդում վաճառվել է 130 միլիոն ռուբլով
Հայազգի հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Գալաթայի աշտարակը լուսնի լույսի տակ» կտավը մոսկովյան աճուրդի տանը վաճառվել է ռեկորդային 130 միլիոն ռուբլով։
Ընդհանուր առմամբ, 16-20-րդ դարերի ռուս վարպետների աշխատանքների վաճառքից հավաքվել է ավելի քան 300 միլիոն ռուբլի գումարով։ МИР 24-ը գրում է, որ Այվազովսկու բնապատկերը դարձել է աճուրդի ամենաթանկ վաճառված ցուցանմուշը։
Մոսկվայի աճուրդի տան համահիմնադիր Ֆեդոր Սվետլակովը նշել է. «Սկզբում մենք կանխատեսում էինք, որ վաճառքը կարող է հասնել 100 միլիոն ռուբլու, բայց այն գերազանցեց 300 միլիոն ռուբլին։
Բացի այդ, թարմացվել է Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների ներքին շուկայի նախորդ ռեկորդը, որը նույնպես սահմանվել էր Մոսկվայի աճուրդի տան աճուրդում։ 2024 թվականի փետրվարին աճուրդում վաճառվել էր նկարչի «Լուսնյակ գիշերը» այն ժամանակվա ռեկորդային՝ 92 միլիոն ռուբլով»:
«Գալաթայի աշտարակը լուսնի լույսի տակ» արվեստի հետաքրքիր գործ է մի քանի պատճառով: Նախ, սա Այվազովսկու վաղ շրջանի (1845 թ.) գործերի է, երկրորդ՝ նկարը բացառիկ պատմություն ունի. դրա առաջին սեփականատերը կայսր Նիկոլայ I-ն էր, 1950-ականներին նկարը գնվել էր Նորվեգիայում, իսկ 2010-ականներին այն ցուցադրվել էր Sotheby's-ում, որտեղ հավանաբար վերադարձել էր Ռուսաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի