Քաղաքական 11:50 18/12/2024 Հայաստան

Ե՞րբ Փաշինյանը շնորհակալություն կհայտնի «նախկիններին». Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է.

«1. 2025թ-ին կլրանա ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության տասնամյակը։ 2024-ի 10 ամիսների կտրվածքով առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ հատել է 11 միլիարդ դոլարի շեմը։

Տևական ժամանակ է՝ այս թեման թմբկահարում են գործող կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուները, հետ չեն մնում նաև քպ-ական պատգամավորները։ Մնում է հիշեցնել ԵԱՏՄ անդամակցության ակունքները։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ դարձել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք։ Ն. Փաշինյանը դրա մոլեռանդ հակառակորդն էր։ 2017թ. ԱԺ «Ելք» խմբակցությունը նախագիծ էր ներկայացրել ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ։ Փաշինյանը, որ այն ժամանակ խմբակցության ղեկավարն էր, հայտարարում էր, որՀայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության և նրա շուրջ տեղի ունեցող պրոցեսների համատեքստում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ստացել է շատ լուրջ հարվածներ, և բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այդ պրոցեսը շարունակվելու է ու «իքս» պահից դառնալու է մեզ համար անվերահսկելի, եթե արդեն անվերահսկելի չի դարձել:

2. Երևանը խեղդվում է մեքենաների խցանումների մեջ։ Իրավիճակը հիմա գնում է անվերահսկելի կաթվածի։ 6 տարիների ընթացքում այս իշխանությունը ոչինչ չի արել։ Իսկ այն, որ քաղաքը դեռ մի կերպ դիմանում է, նախքան 2018-ն արված աշխատանքի շնորհիվ է։ Մի քանի խոշոր ճանապարհային հանգույցների, նախագծերի  շնորհիվ է, որ Երևանը դեռ կանգնած չէ։ Ռոբերտ Քոչարյանի օրոք 2007-2008թթ.է կառուցվել Երևանի կենտրոնը շրջանցող և մայրաքաղաքի տարբեր հատվածներն իրար մոտեցնող Սարալանջի մայրուղին։ 2007թ-ին են կառուցվել Բաղրամյան-Կասյան-Կոմիտաս թռիչքային և Կիևյան–Քոչար անցումային երթուղին կապող ուղեցանցը և Բաղրամյան-Օրբելի թունելը։ 2008թ-ին է շահագործման հանձնվել Խորենացու փողոցից սկսվող և Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց ավարտվող  բազմամակարդակ հանգույց-ուղետարը։ Մինչև այդ 2000թ-ին շահագործման էր հանձնվել Դավիթաշենի կամուրջը, հիմնանորոգվել էր Երևանին հարակից Աշտարակի կամուրջը։ Ս. Սարգսյանի օրոք կառուցվել է Մոնթե Մելքոնյան փողոցը, որը հանգույցով Կիևյան փողոցը կապել է Իսակովի պողոտային։
Վեց տարի այս իշխանությունների օրոք խնդրին որևէ համակարգային լուծում չի տրվել։ Միակ «լուծումը», որ կարող էին առաջարկել՝ 2024թ. հունվարից Երևանում առանձնացված կարմիր գծերից օգտվելու վճարը բարձրացնելն էր։ Տարեկան վճարը ավելացվեց 13 անգամ, հասավ 160 հազար դրամի՝ իբր խցանումներից խեղդված կենտրոնը բեռնաթափելու համար։ Կենտրոնը չբեռնաթափվեց, փոխարենը՝ վարորդները հայտնվեցին բեռի տակ։

3. Իշխանությունները հպարտանում են զբոսաշրջության աճով։ Մի կողմ թողնենք զբոսաշրջության աճի իրական պատճառները, բոլորս դա շատ լավ հասկանում ենք։ Զբոսաշրջության աճին զուգահեռ՝ հրամայական է դարձել օդանավակայանի նոր տերմինալի կառուցումը։ Նախագիծը վաղուց կա, տերմինալը չկա ու չկա։
Իսկ զբոսաշրջիկները գալիս և գնում են «նախկինների» օրոք կառուցված տերմինալով։ «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման աշխատանքների առաջին փուլը սկսվել է 2002-ին։ Մինչև 2004-ը նորոգվել է թռիչքուղին, ղեկուղիները, իսկ երկրորդ փուլի ընթացքում (2004-2007) կառուցվել է նոր ուղևորային համալիրը, որով ժամանում և մեկնում են այսօր Հայաստան եկող զբոսաշրջիկները։
Այսօրվա իշխանությունները զբոսաշրջիկներին ընդունելու նոր «համակարգային» ծրագիր են մշակել՝ միլիոնավոր դոլարներ ծախսել տոնածառի և անհասկանալի ամանորյա ձևավորման վրա և հուսալ, որ դա նոր զբոսաշրջիկների կբերի։ Բայց տապալվել է օդանավակայի զարգացման, նոր տերմինալների կառուցման  ծրագիրը։

4. Կենտրոնական բանկը որպես լուրջ ձեռքբերում ներկայացնում  է կենսաթոշակային ֆոնդերի ծավալը, որն արդեն հասել է մեկ տրիլիոնի։ Սա շատ լուրջ թիվ է և շարունակում է շատ բարձր տեմպով աճել։ Կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ պետք է ավելի շատ հնարավորություններ տալ, որպեսզի վերջիններս մասնակցեն Հայաստանի Հանրապետության տնտեսությունում ներդրումներ անելու գործում։ Կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվել է 2014թ. Սերժ Սարգսյանի օրոք։

Փաշինյանը լայվ է մտնում է Թումոյից, որը կառուցվել է Քոչարյանի ջանքերով, օտարերկրյա հյուրերին տանում է զբոսնելու Հյուսիսային պողոտա։ Բնակարանաշինության ծրագիրը, բանկային համակարգի բարեփոխումը, «Հյուսիս-հարավ» ծրագիրը, ամերիկյան լրջագույն ծրագրերը մշակել և իրագործել են նախկինները։

Իսկ ի՞նչ են արել այս իշխանությունները։ Եթե մի պահ փորձենք վերանալ նրանց բերած համընդհանուր աղետից, Արցախի կորստից, համազգային դժբախտություններից ու նայենք ընդամենը տնտեսական-սոցիալական ծրագրերին, ապա ի՞նչ են դրանք իրենցից ներկայացնում.

- գույքահարկի բարձրացում
- միկրոձեռնարկատիրությունը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխում
- շրջհարկով աշխատող մանր և միջին ձեռնարկատերերին ընդհանուր հարկման համակարգով հարկում
- բանկային գաղտնիքի ինստիտուտի վերացում
- համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներմուծում (այս վերջին երկուսը պոտենցիալ ներդրողներին խրտնեցնելու լավագույն ձևերից են)
- կայանատեղիների և տրանսպորտի թանկացում
- մեկ անձից խոշոր ու չարդարացված գնումների այլանդակ մշակույթ
- ցանկը կարելի է անվերջ շարունակել։

Այսպիսին է ծուռ հայելիների Հայաստանը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:53
Անապայի լողափերը ողողված են մազութով
Անապայի հատվածում ծովափրը ծածկված են մազուով։  4 հազար կամավորներ ներգրավվել են ափերի մաքրման, կենդանիների ու թռչունների լվացման...
Աղբյուր` Panorama.am
14:36
«Լավագույն ուսանող» մրցույթ. 37 ուսանող կստանա կրթաթոշակ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն...
Աղբյուր` Panorama.am
14:34
Նոյեմբերին 466 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Տուգանքի չափը կազմել է շուրջ 271.4 մլն դրամ
Աղբյուր` Panorama.am
14:25
Աճուրդի ամենաթանկ վաճառքը. Այվազովսկու կտավն աճուրդում վաճառվել է 130 միլիոն ռուբլով
Հայազգի հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Գալաթայի աշտարակը լուսնի լույսի տակ» կտավը մոսկովյան աճուրդի տանը վաճառվել է...
Աղբյուր` Panorama.am
14:11
Լարսում ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
14:05
Սոչիի շրջանում մեկ օրվա ընթացքում տեղումների ամսական նորմայից ավելի տեղումներ են դիտվել
Անցած 24 ժամվա ընթացքում Կրասնոդարի երկրամասում աննոմալ քանակությամբ տեղումներ են տեղացել, որը մոտ է ողջ օդերևութաբանական պատմության ռեկորդին։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Ամերիկյան Սենատում ներկայացվել է Արցախում էթնիկ զտումները դատապարտող և վերադարձի իրավունքի իրացում պահանջող բանաձևի նախագիծ
Ամերիկյան սենատորներ Գարի Փեթերսը և Բիլ Քեսիդին Սենատում երկկուսակցական համապարփակ մի բանաձևի նախագիծ են ներկայացրել, որը դատապարտում է...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ինչպես է Ալիևը խաբում ռուսներին. Համբարյան
«Հենց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի օգնությամբ է Բաքուն գրավել Արցախը, ինչպես նաև հենց ՆԱՏՕ-ական թուրք գեներալ Էրսայն է որպես խորհրդական աշխատում Ադրբեջանի ՊՆ-ում...»։
Աղբյուր` Panorama.am
13:16
Աշխարհը չի կարող անտարբեր մնալ. Ռուբեն Վարդանյանի ապօրինի ազատազրկումը դատապարտելու կոչ
2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանի իրավական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել
Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան
Աղբյուր` Panorama.am
12:47
Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ
ՆԳՆ-ից հայտնում են, որ մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կբարելավեն հանրային անվտանգությունը, կդյուրացնեն...
Աղբյուր` Panorama.am
12:29
ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում. Մեսրոպ Մանուկյանի ահազանգը
ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում։ Ահազանգում է Երևանի ավագանու անդամ  Մեսրոպ Մանուկյանը։ Նա մանրամասնում է, որ խոսքը...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ալիևը Փաշինյանի հետ վերջին հանդիպումից տպավորություն է ստացել, որ Ադրբեջանի առաջադրած պայմանները կընդունվեն
«Մենք իրականում մեծ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի շրջանակներում։ Այս փաստաթղթի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցվել են, մնացել է...
Աղբյուր` Panorama.am
12:13
0.5% տոկոսադրույք՝ շինարարական, արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար
Toyota Material Handling ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Մետատեկ» ընկերությունը պահեստային տեխնիկայի, փաթեթավորող...
Աղբյուր` Panorama.am
11:57
Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Կոնվերս բանկի 5 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում և ներառվել հիմնական...
Աղբյուր` Panorama.am
11:50
Ե՞րբ Փաշինյանը շնորհակալություն կհայտնի «նախկիններին». Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. «1. 2025թ-ին կլրանա ԵԱՏՄ-ին Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:49
Ալիևը խոսել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին և պարծեցել, որ Երևանը չի դիմանա Բաքվի հետ սպառազինությունների մրցավազքին
Զենքերը, որոնք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական մահաբեր զենքեր են, որոնք վտանգ են ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
11:37
Հայկական կինոն՝ Կերալայի 29-րդ միջազգային կինոփառատոնում
Այս օրերին հայկական կինոն Կերալայի 29-րդ միջազգային կինոփառատոնի WORLD CINEMA ծրագրում է, իսկ Կերալայի 29-րդ միջազգային կիոփառատոնը բացվել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Իրավապաշտպան. Ադրբեջանի՝ հայ իրավապահների հետ համագործակցության առաջարկը կարող է տրամաբանական լինել մի դեպքում
«Այդ հայտարարությունը նշանակում է, որ Ադրբեջանը նաև պատերազմական ու այլ հանցագործությունների հասցեատեր է դիտում մարդկանց, որոք այս պահին...
Աղբյուր` Panorama.am
11:24
Ռուս գեներալ Կիրիլովի uպանnւթյան գործով ձերբակալվել է Ուզբեկստանի քաղաքացի՝ հավաքագրված Ուկրաինայի կողմից
ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովի և նրա օգնականի սպանության գործով ձերբակալվել է Ուզբեկստանի...
Աղբյուր` Panorama.am
11:05
Զախարովան ասել է՝ գիտի, թե ով է uպшնել գեներալ Կիրիլովին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ինքը կասկած չունի, թե ով է կանգնած ՃՌԴՊ զորքերի պետ Իգոր Կիրիլովը սպանության հետևում։...
Աղբյուր` Panorama.am
10:48
Առաջին անգամ լեհերի կեսը կողմ են թեկուզ զիջումների գնով Ուկրաինայում պատերազմի ավարտին
Լեհաստանի քաղաքացիների մեծ մասն առաջին անգամ կողմ են արտահայտվել Ուկրաիանայում պատերազմի ավարտին թեկուզ տարածքային կամ ինքնիշխանության...
Աղբյուր` Panorama.am
10:46
Հայաստանի կողմից ներկայացված ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» կարճ ցուցակում
Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան երեքշաբթի օրը հրապարակել է «Օսկար» կինոմրցանակաբաշխության հավակնորդների կարճ ցուցակը 10...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բաց նամակ civilnet.am-ին
Սկսեմ միանգամից՝ էլ ո՞վ ունի Էրդողան պաշտպանելու ձեր հնարավորությունները։ Թե բա՝ վայ-վույ, էս ինչ եք արել, ռուսական աղբյուրներից Էրդողանի խոսքը...
Աղբյուր` Panorama.am
09:47
Ալիևը ռուսական ընկերություններին հրավիրում է օկուպացված Արցախ
Բաքուն օկուպացված Արցախում սպասում է ռուսական ներդրումներին և ուրախ կլինի տեսնել ռուսական ընկերությունների ժամանումը։ Այդ մասին «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
09:44
Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործն ուղարկված է դատարան, առաջիկայում բազում տհաճ տեսարաններ են սպասվում. Աբրահամյան
«Ադրբեջանի իշխանությունը հայտարարել է, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործն ուղարկված է դատարան, ինչը նշանակում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:42
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:38
Սասունյան. Ասադը միամտորեն վստահում էր Էրդողանին, մինչև որ թիկունքից դաշունահարվեց
Մինչև 2011 թվականի սիրիական քաղաքացիական պատերազմը, Սիրիան և Թուրքիան երկար տարիներ շատ սերտ հարաբերություններ են ունեցել։ Փոխադարձ...
Աղբյուր` Panorama.am
09:23
Պուշկինի թունելը կրկին հոսանքազրկվել է
Դեկտեմբերի 18-ին ժամը՝ 09։10 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
12:41 18/12/2024

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}