Այսօրվա իշխանությունները մոռացել են, որ հանրային տրանսպորտը մարդկանց համար է․ Հայկ Մարության
«90 րոպեանոց տոմսի վրա զեղչը չի ազդում, այս մարդը ինչ ասում է, սուտ է։ Այս մարդը չի
տարբերում արդեն թացը չորից։ Պարոն Ավինյան, խնդրում եմ, իրականությունը ֆանտազիաներից
տարբերեք։ Մեկ օրանոց տոմսի վրա զեղչերը չեն ազդելու, 7 օրանոց փաթեթի վրա չեն ազդելու եւ
սկսում են ազդել միայն 10 անգամանոց տոմսերի վրա»,- Factor TV-ի ուղիղ եթերում հանրային
տրանսպորտի թանկացման հարցի շուրջ բանավեճի ժամանակ ասաց «Նոր ուժ» կուսակցության
նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Ես ապշում եմ ուղղակի, այս
տաղավարում պարոն Մարությանն այնքան փնթի ձևով է թվերի հետ վարվում։ Իրականությանը
չհամապատասխանող բաներ եք բարձրաձայնում, որոնք որպես փաստարկ եք ներկայացնում, որ մեզ
ինչ-որ բանում մեղադրեք։ Ես կրկնեմ՝ տրանսպորտային ցանցի ռեֆորմի ավատից հետո մենք
ունենալու ենք բարվոք, լավ տրանսպորտային ցանց»։
Ինչ վերաբերում է մեքենաների կայանման վճարների բարձրացմանն, ապա Հայկ Մարությանն ասաց․
«Եթե մարդիկ կայանման համար վճարում էին 100 դրամ, հիմա վճարում են 300 դրամ: Տարեկան 12 հազար դրամը դարձավ 160 հազար դրամ: Դրանից խցանումները չքչացան, խցանումները ավելացել են, մեքենաներն այսօր կանգնում են բակերում, կենտրոնի բնակիչները պարզապես ցայտնոտի մեջ են, կոլապս է բակերում, չեն կարողանում իրենց մեքենաները կանգնեցնել: Սա ցույց է տալիս, որ իշխանությունը չգիտի՝ ինչ է անում: Տակը ոչ մի հաշվարկ չկա: Իրենց նպատակը բնակիչներից գումար կորզելն է: Այսօրվա իշխանությունները մոռացել են, որ հանրային տրանսպորտը մարդկանց համար է»։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի