«Հրապարակ». Սարիկ Մինասյանն անակնկալի է եկել, չի սպասել, որ այդքան արագ կկազմակերպեն ՔՊ-ի թրի տակով անցնելը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գյումրու փրայմերիզի արդյունքներով հաղթած անկուսակցական Սարիկ Մինասյանին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից և համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց անմիջապես առաջ ՔՊ-ից զանգել են և տեղեկացրել, որ 7 թեկնածուներով պետք է Երևան գնան, և զգուշացրել են, որ ՔՊ կուսակցությանն անդամագրվելու դիմումը հետը տանի` վարչապետն է ասել։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Փաշինյանը հայտնեց, որ Գյումրու փրայմերիզին մասնակից բոլոր թեկնածուներին է ընդունել և նրանց ներկայությամբ Սարիկ Մինասյանին նշանակել է պաշտոնակատար։
Պատմեցին, որ Սարիկ Մինասյանն անակնկալի է եկել, չի սպասել, որ այդքան արագ կկազմակերպեն ՔՊ-ի թրի տակով անցնելը, և մտերիմների հետ կիսվել է, թե մտածում էր, որ անկուսակցական կարգավիճակում կիրականացնի արտահերթ ընտրությունների քարոզարշավը ու կհաջողի, սակայն հիմա ոչ միայն կուսակցական դառնալու պահանջ դրեցին, այլև ասել են, որ նախընտրական ցուցակի առաջին տասնյակն անձեռնմխելի է լինելու, ուստի ինքը հույս չունի, որ իր մարդկանց կարող է այնտեղ տեղավորել։ Անգամ իր տեղակալի հարցն են արդեն լուծել` ասել են, որ կրկին Աննա Հակոբյանի բարեկամ Վահագն Մկրտչյանն է լինելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի կոռուպցիոն հակումները քննարկվել են կուսակցության՝ վերջերս կայացած վարչության, ապա ակտիվի նիստում
- «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը գիրք է գրում, որն անվանելու է «Երկրի իրական կողմը»
- «Ժողովուրդ». «Չեք ուզում աշխատել ինձ հետ, կարող եք մանդատը դուք դնել ու գնալ ԱԺ-ից». Աղազարյան
- «Հրապարակ». Իշխանության ներսում բուռն քննարկումներ են ընթանում յուրայինների կոռուպցիոն գործունեության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին