75 000-ից ավելի մարդ ասել է, որ այս թանկացումները չլինի, հիմա հարց եմ տալիս, դուք փոխելո՞ւ եք Ձեր որոշումը. Մարությանը՝ Ավինյանին
«Ինձ մի ընդհատեք, դուք բացի բլա-բլա խոսելուց ուրիշ ոչինչ չեք կարողանում անել»,- Factor.tv-ի եթերում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին:
Նա հայտարարեց, որ Մարությանը աշխատավարձ տալուց բացի ոչ մի բան նորմալ չի հասցրել անել, իսկ Երևանում ծրագրեր սկսվել են իրականացվել 2024 թվականից։
«Համեմատվելու ծավալների մասին չենք խոսում և համեմատելու որակի մասին չենք խոսում: Եթե խոսում է մանկապարտեզներից, 2 հիմնանորոգված մանկապարտեզ կարող է ցույց տալ, երբ մեր դեպքում 23-ն է, չեմ ասում է պատերը ներկել եք, այլ նորմալ, ֆունդամենտալ այս պահին էլ տասը հիմնանորոգվում են»,-հայտարարեց Ավինյանը:
Հայկ Մարությանը պնդմանը, թե իր օրոք 623 մանկապարտեզ է նորոգվել։
Ավինյանն արձագանքեց. «Ես ապշում եմ, Ձեզ այդ թվերը ո՞վ է տալիս, մի՛ արեք նման բան, սա իրոք խայտառակություն է»:
Հայկ Մարությանը հայտարարեց, որ Երևանում ՔՊ-ին ձայն է տվել 75 494 մարդ, իսկ իրենք հավաքել ենք դրանից ավելի ստորագրություններ և դրանք բերել է բանավեճի սրահ։
«Ես ցույց տվեցի, որտեղ կան գումարներ, որ չծախսեք։ Դուք ասել եք ՝ «ասեք՝ կանենք», հիմա 75 000-ից ավելի մարդ ասել է, որ այս թանկացումները չլինի, հիմա հարց եմ տալիս, դուք փոխելո՞ւ եք Ձեր որոշումը»,- Տիգրան Ավինյանի հարցերց Մարությանը։
Ավինյանը պատասխանեց. «Ձեր այդ քամահրական վերաբերմունքը այն բոլոր քաղաքացիներին, ովքեր ընտրություններին մեզ ձայն են տվել, կարծում եմ շատ վիրավորական է, որովհետև ընտրություններին բոլոր վարչական շրջաններում ընտրողների քանակն ամենաշատն է եղել, Ձեզնից ավելի շատ ձայն են տվել մեզ, և այդ 75 հազար մարդկանց նկատմամբ իմ հարգանքը այնքանով է արտահայտվում, որ այսօր այստեղ կանգնած եմ՝ չնայած որևէ կարիք Ձեզ հետ բանավիճելու չունեմ։ Էս 70 հազար մարդկանց մոլորեցնելով գնի թանկացման թեզը կգնաք ուրիշ տեղ կպատմեք»։
Հարակից հրապարակումներ`
- Այսօրվա իշխանությունները մոռացել են, որ հանրային տրանսպորտը մարդկանց համար է․ Հայկ Մարության
- Պնդումը, թե Երևանի քաղաքապետարանը քաղաքի բոլոր հատվածներում է պարտավոր իրականացնել բարեկարգում,չի համապատասխանում իրականությանը. Ավինյան
- Էս անճար ժողվուրդն է տրանսպորտից օգտվում, իշխանությունն էլ թոկը գցել է վզից ու ձգում է. Քաղաքացիները՝ ուղեվարձի նոր կարգի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի