Մենք հետևողականորեն Ադրբեջանին կոչ ենք անում հարգելու բանտարկյալների հիմնարար ազատությունները. Մեթյու Միլլերը՝ Ռուբեն Վարդանյանի կալանքի մասին
«Երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանում պահվող բանտարկյալների կարգավիճակին, առանց որևէ կոնկրետ դեպքի մասին խոսելու, Դուք տեսել եք, որ մենք հետևողականորեն կոչ ենք անում Ադրբեջանին՝ հարգելու իր երկրում գտնվող բոլոր անձանց մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, այդ թվում՝ բանտարկյալների: Դուք տեսել եք, որ մենք քայլեր ենք ձեռնարկում, երբ տեսնում ենք, որ Ադրբեջանը չի հարգում իր երկրի ներսում բոլոր անձանց մարդու հիմնարար իրավունքները, և մենք շարունակելու ենք վարել այդ քաղաքականությունը»,-լրագրողների հետ ճեպազրույցին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով լրագրող Հայկարամ Նահապետյանի՝ Ադրբեջանի բանտերում պահվող հայ բանտարկյալների ճակատագրի, մասնավորապես՝ նրանց հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ԱՄՆ-ի գործողությունների մասին հարցին։
Լրագրողը բերել է Ադրբեջանում անօրինաբար կալանքի տակ պահվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանի՝ Ջարեդ Գենսերի օրինակը, որին Բաքուն մերժում է մուտքի թույլտվություն տրամադրել, ինչն էլ անհնարին է դարձնում Վարդանյանի պաշտպանությունը և խախտում նրա հիմնարար իրավունքները։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ԱՄՆ պետքարտուղարի՝ անցած շաբաթ Թուրքիա կատարած այցի ժամանակ արդյոք քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացը, Մեթյու Միլլերը ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների շուրջ ԱՄՆ կանոնավոր կերպով շփվում է երկու երկրների պաշտոնյաների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհը չի կարող անտարբեր մնալ. Ռուբեն Վարդանյանի ապօրինի ազատազրկումը դատապարտելու կոչ
- Դու և ընկերներդ Բաքվի դժնդակ զնդաններում եք՝ մեր բոլորիս փոխարեն կրելով այն ծանր խաչը. Չալաբյանի նամակը՝ Ռուբեն Վարդանյանին
- Ադրբեջանցի դատախազները Ռուբեն Վարդանյանի դեմ շուրջ 45 հորինված նոր մեղադրանք են առաջադրել
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի