ՆԳ նախարար. Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները հանցավորության ընդհանուր մասնաբաժնում մեծ տեղ են գրավում
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի» ուղեցույցի շնորհանդեսին։
Հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից նախարար Սարգսյանը կարևորել է առանձին խումբ հանցագործությունների մասով գիտության և պրակտիկայի համատեղումը, ինչի արդյունքում՝ նաև նոր պրակտիկայի ձևավորումը։
Նախարարությունից հայտնում են, նա նշել է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները հանցավորության ընդհանուր մասնաբաժնում մեծ տեղ են գրավում, և վիճակագրությունը ցույց է տալիս, որ ներկայումս այս մասով 0,3 տոկոս նվազում ունենք։ Հաշվի առնելով հանցատեսակի տարածվածությունը, հանրային անվտանգության դաշտում կարևորությունը՝ նախարարն ընդգծել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման հարցում մոտեցումների վերագնահատման, նոր լուծումների, նոր մեթոդների գործադրման անհրաժեշտությունը:
Շնորհակալություն հայտնելով ուղեցույցի հայ փորձագետ-հեղինակներին և ուղեցույցի մշակման հարցում ցուցաբերած աջակցության համար ԱՄՆ դեսպանությանը՝ Արփինե Սարգսյանն արձանագրել է, որ այն իրավակիրառ մարմիններին թույլ կտա նորովի դիտարկել սեփականության դեմ ուղղված հանցագործությունները և պրակտիկայում ապահովել նոր լուծումներ, նոր մոտեցումներ, որոնք առավել կերաշխավորեն բացահայտումների աճը։ Նա նաև կարևորել է մի խումբ տարածված այլ հանցատեսակների մասով նմանատիպ ձեռնարկներ ունենալու անհրաժեշտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի