Քաղաքական 09:38 18/12/2024 Հայաստան

Սասունյան. Ասադը միամտորեն վստահում էր Էրդողանին, մինչև որ թիկունքից դաշունահարվեց

Մինչև 2011 թվականի սիրիական քաղաքացիական պատերազմը, Սիրիան և Թուրքիան երկար տարիներ շատ սերտ հարաբերություններ են ունեցել։ Փոխադարձ այցելությունների շարքում նախագահ Բաշար ալ-Ասադը 2004 թվականին պատմական այց կատարեց Անկարա․ նա Սիրիայի առաջին նախագահն էր, որ այցելեց Թուրքիա: Այնուհետև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելեց Դամասկոս՝ ստորագրելու ազատ առևտրի համաձայնագիրը։ 2007 թվականին Էրդողանը և Ասադը մասնակցեցին Հալեպի միջազգային մարզադաշտի բացման արարողությանը։ Առևտուրը ծաղկում էր վիզային ռեժիմի բացակայության պայմաններում: 2008 թվականին Էրդողանը կնոջ հետ հյուրընկալեց սիրիացի առաջին զույգին՝ թուրքական Բոդրում առողջարանային քաղաքում հանգստանալու համար։ 2009 թվականին երկու երկրները համատեղ զորավարժություններ անցկացրեցին իրենց ընդհանուր սահմանի երկայնքով: Ինձ ասացին, որ նախագահ Ասադը, իր «թուրք դաշնակցին» գոհացնելու համար, նույնիսկ արգելել էր Հայոց ցեղասպանության մասին գրքերի վաճառքը Սիրիայի գրախանութներում:

2008 թվականին, երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների այս ժամակահատվածանում, Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Դամասկոսում հանդիպել է նախագահ Ասադին։ Կաթողիկոսը հետո ինձ ասաց, որ նախագահ Ասադն իրեն ասել է՝ հայերը մեծ սխալ են գործում՝ հանդես գալով ընդդեմ Թուրքիայի և անընդհատ խոսելով Հայոց ցեղասպանության մասին։ Ասադն ասել է, որ հայերը պետք է մոռանան անցյալը և լավ հարաբերություններ հաստատեն Թուրքիայի հետ, որը նկարագրել է որպես հզոր և կարևոր երկիր։ Նա համարել է, որ Հայաստանի տնտեսությունը մեծ օգուտ կքաղի Թուրքիայի հետ առևտրից։


Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ և ողջ կյանքի ընթացքում այդ զանգվածային հանցագործության զոհերի համար արդարության ջատագով, ես շատ վշտացա՝ լսելով նախագահ Ասադի սարսափելի խորհուրդը Արամ Ա-ին: Նկատի ունենալով այս զրույցը, երբ 2009 թվականի հունիսի սկզբին հնարավորություն ունեցա մեկնել Դամասկոս, խնդրեցի նախագահ Ասադի հետ մտերիմ մի հայ ընկերոջ՝ հանդիպում կազմակերպել ինձ համար նախագահի հետ։
Դամասկոս հասնելուց հետո ընկերս զանգահարեց նախագահական նստավայր՝ հանդիպումը հաստատելու համար։ Նախագահի աշխատակազմի ղեկավարը ընկերոջս ասաց, որ մենակ գա պալատ՝ խոսելու այդ հանդիպման մասին։ Մեկ ժամ անց ընկերս վերադարձավ պալատից և վհատված ձայնով ասաց, որ հանդիպումը չի կայանա, քանի որ աշխատակազմի ղեկավարն ստուգել էր իմ անունը գուգլ որոնմամբ և պարզել, որ ես հարյուրավոր քննադատական հոդվածներ եմ գրել Թուրքիայի և Հայոց ցեղասպանության մասին։ Ուստի նա ընկերոջս հայտնել է, որ ինձ նման հակաթուրքական հայացքների տեր մարդու հանդիպումը նախագահ Ասադի հետ անհնարին է՝ Սիրիայի և Թուրքիայի բարեկամական հարաբերությունների պատճառով։

Բնականաբար, ես շատ հիասթափված էի։ Պատճառը, որ ցանկանում էի հանդիպել նախագահ Ասադի հետ այն էր, որ նրան ասեի՝ սխալ էր ոչ միայն հայերին ուղղված իր խորհուրդը, այլև ինքն անձամբ մեծ սխալ էր գործում՝ վստահելով նախագահ Էրդողանին։ Ես ուզում էի ասել նախագահ Ասադին, որ հայերը շատ լավ գիտեն թուրք ղեկավարների խարդախ բնավորությունը՝ հաշվի առնելով ցեղասպանությունը, որից տառապել է հայ ժողովուրդը: Ուզում էի նաև նախազգուշացնել նախագահ Ասադին, որ կգա այն օրը, երբ իր «լավ ընկեր» Էրդողանը կդավաճանի իրեն և թիկունքից կդաշունահարի։

2009 թվականին ես չէի կարող իմանալ, որ երկու տարի անց Սիրիայում մեծ քաղաքացիական պատերազմ էր տեղի ունենալու Էրդողանի լիակատար աջակցությամբ: Ես վստահ չէի, որ եթե նույնիսկ հնարավորություն ունենայի հանդիպել նախագահ Ասադին և զգուշացնել նրան, նա կլսեր ինձ։ Բայց անկախ դրանից, ես ուզում էի նրան ասել այն ամենը, ինչ մտածում էի։
Հետագայում լսեցի, որ նախագահ Ասադն իրեն հանդիպած մյուս հայերին ևս ասել էր, որ նրանք պետք է բարեկամ լինեն թուրքերի և Թուրքիայի հետ։ Ասադը մասնավորապես քննադատել էր հայերին՝ ապրիլի 24-ին Թուրքիայի դրոշն այրելու համար։

Դամասկոս կատարած իմ այցելությունից հետո նախագահ Ասադը այցելեց Հայաստան 2009 թվականի հունիսի 17-18-ին և նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկեց միջնորդ լինել Հայաստանի և Թուրքիայի միջև՝ երկու երկրների հետ Սիրիայի ունեցած «սերտ հարաբերությունների» պատճառով։ Այնուամենայնիվ, Ասադն արարողակարգային այց չկատարեց Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ինչն անում են բոլոր օտարերկրյա ղեկավարները՝ հարգանքի տուրք մատուցելու և ծաղկեպսակ դնելու համար։ Սա ևս մեկ օրինակ էր նախագահ Ասադի՝ Թուրքիային չվրդովեցնելու չափազանց զգայունության մասին։ Ասադը նաև բացատրել էր, որ Թուրքիայի հանդեպ տածած հարգանքից ելնելով Սիրիան չի կարող ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Անցյալ շաբաթ նախկին պատգամավոր և 2009 թվականին նախագահ Սարգսյանի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան գրառմամբ  հայտնել է, որ երբ նախագահ Ասադը ոգևորված խոսել է Էրդողանի հետ իր «հոյակապ հարաբերությունների» մասին, նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Դուք թուրքերին լավ չեք ճանաչում։ Կգա ժամանակը, և արդյունքով կդատենք»։ Սա նման է այն ուղերձին, որը ես ուզում էի փոխանցել նախագահ Ասադին Դամասկոսում։
Ավելի հետաքրքիր է, որ 2014 թվականի մարտին, Սիրիայի վրա Թուրքիայի կողմից կազմակերպված մի քանի տարի շարունակվող հարձակումներից հետո, երբ Ֆարմանյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Սիրիայում էր և հանդիպել էր նախագահ Ասադին, նա խնդրել էր Ֆարմանյանին նախագահ Սարգսյանին փոխանցել հետևյալ ուղերձը. «Ես շատ լավ եմ հիշում երևանյան մեր առանձնազրույցը [նախագահ Սերժ Սարգսյանի հետ]»։ Այնուհետև Ասադը հավելեց․ «Նախագահ Սարգսյանը ճիշտ էր. մենք թուրքերին լավ չէինք ճանաչում»:

2014 թվականին Սիրիա մեկնած խորհրդարանական պատվիրակության մեկ այլ անդամ՝ Նաիրա Կարապետյանը, հաստատել է նախագահի մասին Ֆարմանյանի հաղորդման ճշգրտությունը։ Ասադը խոստովանել է, որ սխալվել է վստահելով Էրդողանին։
Անշուշտ, 2014-ին շատ ուշ էր նախագահ Ասադի համար գիտակցել, որ չպետք է վստահեր Էրդողանին։ Այդ մեծ սխալը նրա վերջնական տապալման հիմնական պատճառներից մեկն էր:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:23
Ալիևը Փաշինյանի հետ վերջին հանդիպումից տպավորություն է ստացել, որ Ադրբեջանի առաջադրած պայմանները կընդունվեն
«Մենք իրականում մեծ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի շրջանակներում։ Այս փաստաթղթի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցվել են, մնացել է...
Աղբյուր` Panorama.am
12:13
0.5% տոկոսադրույք՝ շինարարական, արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար
Toyota Material Handling ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Մետատեկ» ընկերությունը պահեստային տեխնիկայի, փաթեթավորող...
Աղբյուր` Panorama.am
11:57
Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Կոնվերս բանկի 5 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում և ներառվել հիմնական...
Աղբյուր` Panorama.am
11:50
Ե՞րբ Փաշինյանը շնորհակալություն կհայտնի «նախկիններին». Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. «1. 2025թ-ին կլրանա ԵԱՏՄ-ին Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:49
Ալիևը խոսել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին և պարծեցել, որ Երևանը չի դիմանա Բաքվի հետ սպառազինությունների մրցավազքին
Զենքերը, որոնք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական մահաբեր զենքեր են, որոնք վտանգ են ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
11:37
Հայկական կինոն՝ Կերալայի 29-րդ միջազգային կինոփառատոնում
Այս օրերին հայկական կինոն Կերալայի 29-րդ միջազգային կինոփառատոնի WORLD CINEMA ծրագրում է, իսկ Կերալայի 29-րդ միջազգային կիոփառատոնը բացվել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Իրավապաշտպան. Ադրբեջանի՝ հայ իրավապահների հետ համագործակցության առաջարկը կարող է տրամաբանական լինել մի դեպքում
«Այդ հայտարարությունը նշանակում է, որ Ադրբեջանը նաև պատերազմական ու այլ հանցագործությունների հասցեատեր է դիտում մարդկանց, որոք այս պահին...
Աղբյուր` Panorama.am
11:24
Ռուս գեներալ Կիրիլովի uպանnւթյան գործով ձերբակալվել է Ուզբեկստանի քաղաքացի՝ հավաքագրված Ուկրաինայի կողմից
ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովի և նրա օգնականի սպանության գործով ձերբակալվել է Ուզբեկստանի...
Աղբյուր` Panorama.am
11:05
Զախարովան ասել է՝ գիտի, թե ով է uպшնել գեներալ Կիրիլովին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ինքը կասկած չունի, թե ով է կանգնած ՃՌԴՊ զորքերի պետ Իգոր Կիրիլովը սպանության հետևում։...
Աղբյուր` Panorama.am
10:48
Առաջին անգամ լեհերի կեսը կողմ են թեկուզ զիջումների գնով Ուկրաինայում պատերազմի ավարտին
Լեհաստանի քաղաքացիների մեծ մասն առաջին անգամ կողմ են արտահայտվել Ուկրաիանայում պատերազմի ավարտին թեկուզ տարածքային կամ ինքնիշխանության...
Աղբյուր` Panorama.am
10:46
Հայաստանի կողմից ներկայացված ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» կարճ ցուցակում
Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան երեքշաբթի օրը հրապարակել է «Օսկար» կինոմրցանակաբաշխության հավակնորդների կարճ ցուցակը 10...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բաց նամակ civilnet.am-ին
Սկսեմ միանգամից՝ էլ ո՞վ ունի Էրդողան պաշտպանելու ձեր հնարավորությունները։ Թե բա՝ վայ-վույ, էս ինչ եք արել, ռուսական աղբյուրներից Էրդողանի խոսքը...
Աղբյուր` Panorama.am
09:47
Ալիևը ռուսական ընկերություններին հրավիրում է օկուպացված Արցախ
Բաքուն օկուպացված Արցախում սպասում է ռուսական ներդրումներին և ուրախ կլինի տեսնել ռուսական ընկերությունների ժամանումը։ Այդ մասին «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
09:44
Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործն ուղարկված է դատարան, առաջիկայում բազում տհաճ տեսարաններ են սպասվում. Աբրահամյան
«Ադրբեջանի իշխանությունը հայտարարել է, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործն ուղարկված է դատարան, ինչը նշանակում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:42
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:38
Սասունյան. Ասադը միամտորեն վստահում էր Էրդողանին, մինչև որ թիկունքից դաշունահարվեց
Մինչև 2011 թվականի սիրիական քաղաքացիական պատերազմը, Սիրիան և Թուրքիան երկար տարիներ շատ սերտ հարաբերություններ են ունեցել։ Փոխադարձ...
Աղբյուր` Panorama.am
09:23
Պուշկինի թունելը կրկին հոսանքազրկվել է
Դեկտեմբերի 18-ին ժամը՝ 09։10 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։...
Աղբյուր` Panorama.am
09:19
Դեկտեմբերի 18-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 18-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.66 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Իշխանական շրջանակները բաժանվել են բանակների և իրար են ուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, փրայմըրիզից հետո Գյումրիի ՔՊ-ում իսկական քաոս է սկսվել: Իշխանական...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Ինչով կավարտվի «Աթենք» ՍՊԸ-ի վեճը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Անահիտ Մանասյանը ոչ միայն իրեն Հայաստանի լավագույն իրաբավանն է համարում, այլև դիցուհի
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ոչ միայն իրեն Հայաստանի լավագույն իրաբավանն է համարում, այլև...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ից «աքսորված» Հակոբ Ասլանյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի հրահանգով Ասլանյանին հեռացրեց ոչ միայն խմբակցությունից, այլ նաև...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Սարիկ Մինասյանն անակնկալի է եկել, չի սպասել, որ այդքան արագ կկազմակերպեն ՔՊ-ի թրի տակով անցնելը
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու փրայմերիզի արդյունքներով հաղթած անկուսակցական Սարիկ Մինասյանին Նիկոլ Փաշինյանի հետ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը գիրք է գրում, որն անվանելու է «Երկրի իրական կողմը»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին իշխանական, ներկայում քաղհալածյալ պատգամավոր Հովիկ Աղազարյանը գիրք է գրում, որն անվանելու...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». «Չեք ուզում աշխատել ինձ հետ, կարող եք մանդատը դուք դնել ու գնալ ԱԺ-ից». Աղազարյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականները, ովքեր դեռ մարդկային «բարև»-ի մակարդակով շփում ունեն ՔՊ-ից հեռացված...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Իշխանության ներսում բուռն քննարկումներ են ընթանում յուրայինների կոռուպցիոն գործունեության մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը քրեական հետապնդումների է ենթարկում նախկիններին՝ հանրությանը փորձելով ցույց...
Աղբյուր` Panorama.am
08:49
Ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում մերկասառույց է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
23:25
Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Այսօրն տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին
12:57 17/12/2024

Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}