
Սերգեյ Մելքոնյան. Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հարձակման
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հերթական հարձակմանը։ Նման համոզմունք է հայտնել պատմաբան Սերգեյ Մելքոնյանը, որն ուշի ուշով հետևում է ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումներին ու հայտարարություններին։
«Այդ նպատակով աշխատանք է տարվում հասարակական կարծիքի հետ նաև Ադրբեջանի ներսում և այլ երկրներում։ Խնդրում եմ ուշադիր կարդացեք Ալիևի նոր հարցազրույցը»,-նշել է Մելքոնյանն ու ըստ օրերի թվարկել, թե ռազմական ու ռազմաքաղաքական առումներով ինչ հանդիպումներ են անկացրել ադրբեջանցիները, ինչքան զեք են ձեռք բերել ու որ երկրից։