Սոչիի շրջանում մեկ օրվա ընթացքում տեղումների ամսական նորմայից ավելի տեղումներ են դիտվել
Անցած 24 ժամվա ընթացքում Կրասնոդարի երկրամասում աննոմալ քանակությամբ տեղումներ են տեղացել, որը մոտ է ողջ օդերևութաբանական պատմության ռեկորդին։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է, որ Սոչիի օդերևութաբանական կայանը գրանցել է 104 մմ (ամսական նորման 146 մմ), Գորնայա Կարուսելը՝ 150 և Իմերետինկա՝ 106 մմ, Ադլերը և Կրասնայա Պոլյանան՝ 107 մմ, Սոլոխաուլը՝ 167 մմ, Կիչմայը՝ 184 մմ (ամսական նորմայի 126%-ը)։
Համեմատության համար պետք է նշել, որ ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում Սոչիում տեղումների օրական ռեկորդը պատկանում է հեռավոր 1892 թվականին, երբ օդերևութաբանները գրանցել են 139 մմ:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի