![](https://panorama.am/news_images/1031/3092490_1/354220217_6375289899251812_3054714826572701996.thumb.jpg)
Երկաթյա ջահն ընկել է Աննա Հակոբյանի օգնականի գլխին․ ուղեղի ցնցում է ստացել
Աննա Հակոբյանի օգնական Ստելա Սարուխանյանը համացանցում հայտնել է, որ երկաթյա ջահն ընկել է գլխին և ուղեղի ցնցում ստացել։
«ՀԻՄԱ ԼԱՎ ԵՄ…ԲԱՅՑ... Ձեր օգնության և խորհրդի կարիքն ունեմ հարգելի փաստաբան ընկերներ: Ցանկանում եմ հայց ներկայացնել Ֆաստ բանկի Fast Bank դեմ:
Երեկ գնացի Ֆաստ բանկի Էրեբունիի մասնաճյուղ, վճարում ունեի կատարելու: Դռնից ներս մտա, երկու քայլ առաջ գնացի, և առաստաղից պոկվեց երկաթե, ծանր ջահը և շատ ուժեղ հարվածեց գլխիս: Ինձ թվաց երկրաշարժ է: Գլխապտույտ ունեցա, նստեցի, բարեհամբույր աղջիկը ջուր ու վալերիանկա բերեց, մի քիչ ուշքի եկա, վճարումս կատարեցի ու գնացի տուն: Երեկոյան շատ վատ էր ինքնազգացողությունս, ցավազրկողներով լուսացրեցի գիշերս և ես, բժշկի գնալ չսիրողս, գնացի բժշկի: Պարզվեց ուղեղի ցնցում եմ ստացել և 10 օր սիստեմա պետք է ընդունեմ, հրաժարվեցի սիստեմայից, ու դեղային բուժում նշանակեց բժշկուհիս:
Որոշմանս պատճառներից մեկը բանկի անտարբեր կառավարիչն էր, ով իրեն նեղություն չտվեց, գար գոնե ձևական ներողություն խնդրեր, իսկ մյուս, ավելի կարևոր պատճառը, որ հարգեն հաճախորդների իրավունքները, և թեժ աշխատանքային ժամերին նման վտանգավոր աշխատանքներ չկատարեն: Տեսագրությունն առկա է, տասից ավել վկա կա, ովքեր նույնպես սարսափած ու վրդովված էին,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
![Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի](https://panorama.am/video_images/18/53842_1/f67628ab8d2b3a_67628ab8d2ba8.thumb.jpg)
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
![ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում. Մեսրոպ Մանուկյանի ահազանգը](https://panorama.am/video_images/18/53835_1/f67628a58efef0_67628a58eff0f.jpg)
![Հայաստանը՝ մուրճի և սալի արանքում](https://panorama.am/video_images/18/53800_1/f675db18564e34_675db18564e74.jpg)